Դիվանագիտական արարողակարգի նոր «հուշարձան»
ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանի նախընտրական շտաբի ակտիվիստ, զինվորական ծառայության ընթացքում իր սպային դանակահարած և դրա համար նախկինում դատապարտված Սուրեն Պապիկյանը ոչ թե ընդունելության է արժանացել մայրաքաղաքում, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում, այլ Կանզասի նահանգապետարանում, որտեղ նահանգապետը նստած է, իսկ ինքը` կանգնած։
Մի պահ պետք է պատկերացնել ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Հայաստան, որտեղ նրան կհյուրընկալեն ոչ թե Երեւանում, այլ ՀՀ Տավուշի մարզում, մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայ Ղալումյանը նստած, իսկ մյուսները, այդ թվում նախարարը` կանգնած։