Նիկո՛լ, ժողովուրդը երեկ եկել էր քո հետևից2022-09-15 05:22:00
Hraparak.Մի բան անվիճելի է։ Եթե մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդի անունից, իրեն համարում էր ժողովուրդ, այլևս, մեղմ ասած, արդեն բարոյական չէ, որ ինքը իրեն նույնացնի ժողովրդի հետ ու Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնի։ Բազմիցս է Փաշինյան Նիկոլը հայտարարել․
«Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»։
Ժողովուրդը երեկ եկել էր քո հետևից։ Էլ չես կարող ասել՝ հազար, տասը հազար մարդ էր։ Տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի ձայնը սարսափեցրեց քեզ ու դու ինչ որ անանուն թաքստոցից տևական ընդմիջումից հետո լայվ մտար։ Ասում ես՝ թող ժողովուրդը ինձ դատապարտի ու գնդակահարի։ Նման բաներ ասելը քեզ թույլատրելի է, եթե մեկ ուրիշը ասի՝ քրեաական հոդված սարքել կտաս՝ վա՜յ բա, բռնության կոչ են արել։ Բայց դա դու ես ասել՝ եթե ժողովուրդը ուզում է՝ թող գա ու հրապարակում ինձ գնդակահարի։ Ժողովուրդը եկել էր։ Ու՞ր էիր, ինչու՞ հրապարակում չէիր։ Գայիր ու հրաժարական տայիր կամ հայտարարեիր, որ այլևս ժողովրդի անունից խոսելու, գործելու իրավունք չունես։
Ինչու՞ ես երկարաձգում պաշտոնավարումդ։ Ուղտը չոքել է դռանդ։ Քայլ արա։ Եթե մտածում ես, որ նորանոր սադրանքներով, ազգային ժողովի շոուներով կարող ես ժողովրդին լռեցնել, սխալվու՜մ ես։ Վաղուց ազգային ժողովդ վեր է ածվել ժողովրդի համար ատելի մի անընդունելի վայրի, որտեղ պատերազմական արհավիրքների, տասնյակ հազարավոր զոհերի, հաշմանդամների ֆոնին խամաճիկներդ լնդախառն խրխնջում, ու կեղծ բարոյական խրատներ են կարդում։
Այս նյութը դիտել են - 1870 անգամ