Նիկոլը պատրաստվում է ստորագրել ցավալի փաստաթուղթ:
Նրան անհրաժեշտ էր նախապես իմանալ ժողովրդի արձագանքի տեսակն ու որակը, նախապես դրա դիմաց պաշտպանվելու համար:
ԱԺ-ում կողմնակի հայտարարում է փաստաթուղթ ստորագրելու մասին:
Այդպիսով մի գնդակով խփում է ոչ թե երկու, այլ երեք նապաստակ:
Նախ կիրթ ու կառուցողական գործընկերոջը մեսիջ է հղում, որ գործողությունները դադարեցնելու դիմաց պատրաստ է ստորագրել նրա ցանկացած փաստաթուղթը:
Երկրորդ՝ գնահատում է ժողովրդի արձագանքը:
Երբ հասնում է իր նպատակին նախ լայվ մտնելով հերքում է իր ասածն ու ապա լավ ճանաչելով ժողովրդի ցասումը ղեկավարող անձանց ամբիացիաները, անփորձությունն ու չեմ բացառում նաև տեղադրված ականներ լինելը, կառավարում ու հանդարտեցնում է ցասումը:
Շարունակության մեջ էլ հաջորդ օրն իր ուսապարկերի միջոցով անցնում է հակագրոհի: