«Էլեկտրիկ Երևանի» Շուշանյանը քաղաքապե՞տ...
2016-02-20 17:45:00

Hayeli.am-ը  գրում է. Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով առավել հայտնի դարձավ «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ որոշել է դառնալ քաղաքապետ:
Վաղինակը մտածում է իր թեկնածությունը առաջադրել Սպիտակի համայնքի ղեկավարի ընտրություններում:
«Սպիտակ քաղաքում եմ ծնվել ու մեծացել: Իմ հարազատ քաղաքը աղետի գոտի է , որտեղ դեռևս շատ խնդիրներ կան: Իմ կարծիքով այդ խնդիրները հնարավոր է լուծել, մանավանդ, որ վերջին շրջանում ընդհանրապես հարցեր չեն լուծվել, ուղղակի համայնքի ղեկավարները ընտրվել են՝ որպես այդ պաշտոնին հարմար: Չեն ծառայել ժողովրդին ու առաջընթաց չի գրանցվել»:
Վաղինակ Շուշանյանի գնահատմամբ՝ քաղաքապետի հաստիքում գտնվող մարդը բավականին լուրջ ռեսուրսներ ունի, որոնք կարող է ծառայեցնել սպիտակցիների պայմանները բարելավելու համար:
«Դեռևս հստակ չէ, այսօր գնալու եմ Սպիտակ, այնտեղ տեղում ամեն ինչ պարզ կլինի, վերադառնամ արդեն հայտարարություն կանեմ՝ արդյոք առաջադրում եմ թեկնածությունս Սպիտակի քաղաքապետի պաշտոնում, թե՞ ոչ»:
Շուշանյանը արձանագրեց, որ Սպիտակի թե՛ նախորդ, թե՛ գործող քաղաքապետերը ՀՀԿ-ից են, ինչքանով իրեն է հայտնի՝ այս պահին 2-ն էլ ցանկանում են քաղաքապետի թեկնածություն դնել. «Եթե երկու գաղափարական նույն թիմի անդամներն առաջադրվում են, իրենց միջև հակասություններ են լինելու, սա հնարավորություն է՝ օգտել այդ առիթից ու մտնել այդ պայքարի մեջ ու ավելի սրել նրանց հարաբերությունները ու փորձել արանքից մաքուր դուրս գալ՝ նման տարբերակով»,-եզրափակեց Շուշանյանը:
Այս նյութը դիտել են - 1874 անգամ