Մանվել Բադեյանի ՛՛ բոցը՛՛. Թուրքմենիայում կա ձիու, գորգի նախարարություն. ՀՀԿ-ական պատգամավորը ՏԿԱԻՆ-ը առանձնացնելու մասին ...
2016-02-20 18:12:00

Կոալիցիոն գործընկերոջը պաշտոն տալու նպատակով Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն կառուցվածքային փոփոխության մեջ որեւէ վատ բան չի տեսնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։ 
Նա այս մասին ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Այսինքն, օպտիմալ կառավարման մոդել ստեղծելը միշտ վիճահարույց է։ Օրինակ Թուրքմենիայում կա ավելի քան հարյուր նախարարություն, կան երկրներ, որոնք ավելի քիչ թվով ունեն, քան Հայաստանը, այսինք՝ կառավարման օպտիմալ մոդելը ինքնին վիճահարույց խնդիր է, որովհետեւ ինչքան շատ են նախարարությունները, այնքան կոնկրետ են ոլորտները, օրինակ, ձիու, գորգի նախարարություն կա Թուրքմենիայում։
Մյուս կողմից որքան մեծ են գերատեսչությունները, այնքան ծախսերն են քիչ, բայց կարեւորը կարծում եմ՝ ինչպիսին է աշխատանքի որակը»,-ասաց պատգամավորը։

Հիշեցմանը, որ մեկ տարի առաջ հիմնավոր ներկայացվեց այդ գերատեսչությունների միավորման արդյունավետությունը, հիմա ստացվում է, որ այդ հիմնավորումները արժեք չունեին, ասաց, որ բանակցությունների ժամանակ այդ գերատեսչություններ են նպատակահարմար գտել տալ Դաշնակցությանը:
Այս նյութը դիտել են - 1314 անգամ