Ներքին զգացողություն ունեմ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը այլևս չվերադառնա Հայաստան. Էդգար Ղազարյան2022-09-21 13:50:00
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ սրիկան փախել է Նյու Յորք։
Որպես կանոն, նման այցերի մասին միշտ նախապես է հայտարարվել, անգամ մի քանի օր առաջ։ Այս անգամ տեղեկատվությունը տարածվում է նրա թռիչքից հետո։
Ներքին զգացողություն ունեմ, որ հնարավոր է նա այլևս չվերադառնա Հայաստան։
Ակնհայտորեն նա նախապատրաստել է նոր պատերազմ, որի ժամանակ չի ցանկանում գտնվել Հայաստանում։ Հնարավոր է, որ նույնիսկ հրաժարական չտա, որպեսզի երկիրը պահի իրավական քաոսի մեջ։
Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին պատրաստ լինել իրադարձություններ զարգացման ցանկացած սցենարին։ Սրանից ամեն վատ բան պետք է սպասել։
Հ.Գ. Քանի օր է սրա կնոջ ձայնը չի լսվում` Շվեյցարիայի վերջին այցից հետո։
Այս նյութը դիտել են - 1145 անգամ