Աշխարհագրության և պատմության ուսուցչուհի Աստղիկ Մարգարյանի կոչը2022-09-23 12:33:00
Սիրելի Հայ հասարակություն , եթե փորձում ենք վերլուծել այս ալիևահպատակ կառավարության , չորս տարիների ընթացքում կատարած գործողությունները ,ակնհայտ արձանագրում ենք մեկ փաստ ՝ԱՄԵՆ ԳՆՈՎ ՀԱՆՁՆԵԼ ալիևին ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ , և դրան հասնելու համար գործի դրեցին նախօրոք մշակված պլաններ .
1.Թիրախավորել և Հետապնդել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին
2.Նսեմացնել և պատվազրկել Հայոց Բանակի Հաղթանակած Գեներալներին
3.Մասնատել և թշնամացնել հայ հասարակությանը ,այն բաժանելով սևերի և սպիտակներ ,հայաստանցի և արցախցի
4.Ազգային արժեքները ոչնչացնել և արժեզրկել
5.Ներմուծել և խրախուսել ապազգային ,անբարո բարքեր
Եվ այսպես կարելի է անվերջ թվարկել ։
Հարգելի հայրենակիցներ
սթափվեք և գնահատեք այն ինչ կատարվում է մեր իրականության մեջ։Նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Արցախը և Հայաստանը Կապող Խորհրդանիշը , հետապնդել ,թիրախավորել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին , նշանակում է թիրախավորել ,տարանջատել և ոչնչացնել Արցախն ու Հայաստանը ։Միթե պարզ չէ այսքանից հետո այս ալիևահպատակների գործելաոճը ,միթե կարելի է հավատալ դրանց։
Միթե կարելի է կրկնել այս ալիևահպատակների կողմից հնչեցրած , Նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհիմն վարկաբեկող , արտահայտությունները ։
Հարգելիներս, խնդրում եմ ձեզ և կոչով դիմում ,հայրենիքի այս կորստի պահին սթափվեք և միավորվեք ՝Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Առաջնորդության Ներքո, նա արդեն ապացուցել է իր սերը Արցախի և Հայաստանի հանդեպ։
ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ։
Հարգանքով ՝ աշխարհագրության և պատմության ուսուցչուհի Աստղիկ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 4033 անգամ