Ծեր աղվեսն իր հոգեզավակին փրկելու համար խաղաքարտերը ժամանակից շուտ բացեց.Ռոբերտ Մարգարյան
2022-09-26 22:06:00
 
 
Ընդդիմության նախաձեռնությամբ նախկին նախագահների ու Կաթողիկոսի մասնակցությամբ հանդիպումները դժվար թե շարունակվեն:
Ավելի ճիշտ ծեր աղվեսն իր հոգեզավակին փրկելու համար խաղաքարտերը ժամանակից շուտ բացելով արեց այնպես որ դա չշարունակվի:
Պատճառը դժվար չէ գուշակել:
Այդ ձևաչափով հանդիպումներում ինքը միայնակ մի կողմում էր լինելու, իսկ նախկին երկու նախագահներն ու Կաթողիկոսը՝ մյուս, իսկ նման պայմաններում դիմադրելը լինելու էր շատ դժվար, գուցե անհնարին:
Ծեր աղվեսն ու նրա հոգեզավակը շատ լավ գիտեն, որ երկրորդ կապիտուլյացիայից փրկվելու ելք կա ու դրա բանալին որտեղ կամ ավելի շուտ ում մոտ է գտնվում և դա սարսափ է պատճառում նրանց:
   Այդ իրողությունը նրանց կանգնեցրել է տհաճ ընտրության դիմաց:
Նրանք այս պահին ունեն երկու այլընտրանք:
     Կամ հրապարակավ խոստովանեն, որ սխալվել են ու Արցախը հանձնելով էլ լավ չենք ապրելու և իշխանությունը զիջեն մեկին, ում իրենք 20 տարի անհիմն մեղադրել այն ամեն ինչի մեջ, որ վերջին չորս տարում հենց իրենք են արել, այդ թվում Սյունիքը հանձնելը:
    Կամ հասարակությանը համոզելով, որ կապիտուլյացիայի գնալուց բացի այլ ելք չունենք, հանուն իշխանության ու սեփական ամբիցիաների վաճառել հայրենիքը թուրքին ու հրաժարվել երկիրը փրկելու վերջին շանսից:
 
 
 Ռոբերտ Մարգարյան
 
Այս նյութը դիտել են - 7876 անգամ