Ամո՛թ, եւ այս լրատվականին, եւ նրա տերերին
2022-09-28 14:27:00
Հզոր Զորավարի ողբերգական մահից հետո, դատական նիստերի դահլիճ ոչ մի լրագրող չէր եկել եւ չէր մեկնաբանել որեւէ նիստ։ Անգամ հանրության որոշ մաս, կարծում էր գործը կարճվել է։
Բայց ահա այսօր, հայտնվում է լրատվություն, որը հենց նիստերի դահլիճից սուտ տեղեկություն է տարածում։
Գիտեք ինչո՞ւ...
Ընթերցվում էր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում գտնվող մի գազալցակայանի աշխատակիցների նախնական տված ցուցմունքը, քանի որ երկրի իրավիճակից ելնելով, վկաները չէին կարողացել Արցախից գալ եւ ներկայանալ դատական նիստի։ Հա , իդեպ, գազալցակայանը պատկանում է ԵԿՄ անդամ Արայիկ Ղալայանին, եւ այդ վկաները ոչ թե Մանվել Գրիգորյանի աշխատակիցներն էին, պարոն ծախված լրագրող, այլ լցակայանի աշխատակիցներն էին։
Բոլոր վկաների ցուցմունքում շատ հետաքրքիր պարզաբանումներ կար, որ «տուշոնկա շոուն», սարքված է եւ այդ պահեստը երկրապահի պահեստն է ու կարող էր այդտեղ լիներ տարբեր իրեր եւ այլն։
Բայց այդ լրագրողին, ով եկել էր հատուկ տուշոնկա, արջ, տարբեր տեսակի կենդանիների անուն լսելու ու այդ շոուին նորից շարունակություն տալուն, չէր հետաքրքրում, որ այդ ճղճիմ ու սարքած գործի պատճառով մահացել է մի մարդ, ով թուրքի ահն ու սարսափն է եղել, որ այդ մարդու հետ քանդվեց հայկական հաղթանակած հզոր բանակը, զոհվեցին հազարավոր հայ հերոս զինվորներ, որ այսօր թուրքը իրենց տներն է մտնում։
Ամոթ, եւ այս լրատվականին, եւ նրա տերերին։
Նարինե Մնացականյան
Այս նյութը դիտել են - 1340 անգամ