ԶԼՄ-ների տեսախցիկների և լրագրողների առջև խայտառակ ձևով մեկնարկած հերթական դատավարությունը ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարո դերակատարմամբ նույնկերպ էլ ավարտվում է. Կարո Կարապետյանը դատավոր Թաթուլ Պողոսյանին և վարչության պետի տեղակալի մակարդակով մեղադրանքը պաշտպանող դատախազին ուղղակի ի պաշտոնե դարձրել է ՛՛փալաս՛՛.
նրանց հրամայված է ցանկացած գնով դատել պատգամավորի կողմից մահացու հրազենային վիրավորումներ ստացած և մի կերպ փրկված Արթուր Զադոյանին: Փետրվարի 17-ի դատական նիստը մեկ անգամ ևս հաստատեց այդ կասկածը:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը արդարադատություն իրականացնելու փոխարեն զբաղված էր այլ գործով. պատգամավորի շահերի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի հետ միասին պաշտպանում էր մեղադրող Կարեն Բիշարյանին և նրա՝ դատարան բերած նույնիսկ զուգարանի թղթի հավաստիության աստիճան չունեցող մեղադրանքը:
Եթե մեղադրանքի փոխարեն զուգարանի թուղթ լիներ դատախազի սեղանին, նա համոզված ձևով կհիմնավորեր և նույնիսկ դեմ չէր լինի քննչական փորձարարություն անել՝ դրա նպատակային նշանակությունն ապացուցելու համար, բայց մեղադրանքը չգիտի ինչպես պաշտպանի:
Մեղադրանքի հիմքում դրված ՛՛ապացույցակերպ՛՛ նյութերն անթույլատրելի ճանաչելու՝պաշտպանական կողմի բերած միջնորդությունների վերաբերյալ կարծիք հայտնելու համար մեղադրող Կ. Բիշարյանն օգտվում էր կողքին նստած Կրոմվել Գրգորյանի հուշարարությունից, իսկ երբ ես հայացքով հետևում էի այդ ընթացքին, դա փոխանցվում էր գրավոր ձևով: Ու թեև այդ առարկության մեջ էլ համոզիչ ոչինչ չկար և անհարկի ռեպլիկները հարուցում էին պաշտպանական կողմի զայրույթը:
Այդուհանդերձ դատարանն այդպես էլ չբավարարեց պաշտպանական կողմի որևէ միջնորդություն և չցանկացավ պարզել Արթուր Զադոյանին արդարացնող որևէ հանգամանք: Ավելին՝ ժամանակ առ ժամանակ խանգարում, անհարկի ընդհատում և դատախազին պաշտպանելու համար ձայնի տոնը բարձրացնում էր պաշտպան Սիմոն Ամիրխանյանի միջնորդությունների, հակադարձումների ժամանակ՝ նաև հոգեբանական ճնշում գործադրելով պաշտպանական կողմի վրա: Զադոյանի պաշտպանն էլ ստիպված էր լինում հիշեցնել դատավոր Թաթուլին, որ դատախազը նրա պաշտպանության կարիքը չունի և ժամանակն է, որ աչքերը բացի և հրաժարվի մեղադրանքից…
Մանրամասները՝ ավելի ուշ:
Այս նյութը դիտել են - 1277 անգամ