«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
2022-10-01 23:29:00
ԱՄՆ իշխանությունները սկսում են գնահատել Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայում ավերածությունների մասշտաբները, որոնք, հավանաբար, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը։ Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, որոնց կյանքը ավերվել է այս փոթորկի պատճառով։ Մենք ձեզ հետ ենք։ Եվ մենք ձեզ հետ կմնանք այնքան, որքան կպահանջվի», – գրել է պետության ղեկավարը Twitter-ի իր էջում ։
Վերջին տվյալների համաձայն ՝ Ֆլորիդայում «Յան» փոթորկի զոհ է դարձել առնվազն 42 մարդ, նահանգում շուրջ 1,3 մլն սպառողներ մնում են առանց էլեկտրականության: Տարերքի նահանգում զանգվածային ավերածություններ է առաջացրել, կաթվածահար արել հեռահաղորդակցային ցանցերի և օդանավակայանների աշխատանքը:
Նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը նախկինում «պատմական» էր անվանել իր տարածաշրջանին հասցված վնասը փոթորկից և տեղական գետերից մեկի վարարումը որակել որպես իրադարձություն, որը տեղի է ունենում հինգ հազար տարին մեկ անգամ։

Այս նյութը դիտել են - 24699 անգամ