ԹԱԿԱՐԴ՝ ՆԻԿՈԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ2022-10-04 01:30:00
hraparak.am
Որ բանակցային ողջ ինֆորմացիային Նիկոլն էր տիրապետում ու իր շատ նեղ շրջապատը՝ հենց այնպես չակնարկեց Առաջին նախագահը։ Դա մի թակարդ էր, որ լարեց Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքում։ Փորձառու մասնագետի կողմից թակարդի լարումը անհնար էր որ «զոհին չբռնի»։ Շատ չուշացավ։ Նիկոլ Փաշինյանի անձնական թերթն այսօր հնչեցրեց այն, ինչին տիրապետում էր Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց հավաստի աղբյուրից տեղեկություններ այն մասին, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար։
Նիկոլը թակարդն ընկավ հենց իր անձնական տարածքում։
Ընտանեկան թերթի միջոցով տեղեկացրեց այն, ինչին տիրապետում էր։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս չորս տարվա ընթացքում երբևէ չի տարբերվել ադրբեջանական դիրքորոշումից, ակնհայտ է, որ դա նաև հայկական կողմի դիրքորոշումն է։ Եթե տարբեր նախագիծ լիներ, հայկական կողմը որոշակի մանրամասներ կբացահայտեր։ Եթե տարբեր դիրքորոշում լիներ, Նիկոլ Փաշինյանը դրանք կներկայացներ վեհափառին ու երեք նախագահներին՝ ընդհանուր հայտարարի գալու։
Առաջին նախագահը նշում է, որ «նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում»։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին արմատից է «քոքահան անելու»՝ միայն Արցախով ու Հայաստանով չենք պրծնելու։
Կարծում եմ արդեն լուծված է այն հարցը, թե ինչ ինֆորմացիայի է տիրապետում Նիկոլ Փաշինյանը և ինչ ուղղորդմամբ է առաջ շարժվելու։ Նրան պետք չի ոչ մի խորհրդատվություն, օգնություն։ Հայաստանի մոբիլիզացիա, ուժերի կենտրոնացում։ Չնայած հենց սկզբից հարված է եղել ուժերի պառակտման, ջախջախման համար, դժվար է։ Ռեզերվային ուժերի գործադրում, երկրորդ շնչառության բացում՝ հանուն փրկության։
Հիշեցնեմ, որ Նիկոլի անձնական թերթը ՝ «Հայկական ժամանակը», այսօր հրապարակել է հավաստի աղբյուրից տեղեկություններ՝ Ադրբեջանի պահանջների մասին։ Դրանք են․
1․ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2․ ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3․ Միջանցք Հայաստանի տարածքով:
4․ Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5․ Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Այս նյութը դիտել են - 2071 անգամ