Թամարա Սարգսի Խաչատրյան
Ծնվել է 1948 թվականի ապրիլի 9-ին Երևանում:1964 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ:
1968թ-ին ավարտելով ինստիտուտի ֆրանսերեն լեզվի բաժինը՝ գործուղվել է Զառիթափի միջնակարգ դպրոց որպես ֆրանսերենի ուսուցիչ:
1968 թ-ից 2006 թ-ը՝ 38 տարի աշխատել է Զառիթափի միջնակարգ դպրոցում՝ այդ ընթացքում զբաղեցնելով նաև դպրոցի ուսմասվարի պաշտոնը, որոշ ժամանակ որպես փոխարինող իրականացրել է դպրոցի տնօրենի պարտականությունները:
Նա, լինելով Զառիթափի միջն.դպրոցի ֆրանսերենի հիմնադիրներից, վայելել է ոչ միայն իր աշակերտների սերը և հարգանքը, այլ նաև գյուղի ողջ հասարակության:
2006թ-ին ընտանիքի հետ միասին տեղափոխվել Երևան՝ հոգով և սրտով միշտ մնալով իր աշակերտների և կոլեգաների հետ:
2021 թ-ին աշխարհին պատած չարաբաստիկ հիվանդությունը չխնայեց նաև նրան...
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից: Նրա զավակներ Կարենի, Արմենի և Ռուզաննայի բարձր հովանու ներքո Զառիթափի միջն.դպրոցում բացվեց Թամարա Խաչատրյանի անունը կրող ֆրանսերենի դասասենյակ:
Մեծարման միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը:
Բազմաթիվ հյուրերի շարքում էին Թամարա Խաչատրյանի հարազատները, թոռնիկները,նրա հետ աշխատած ուսուցիչները, նրա սաները, որոնք իրենց հուշերով հարգեցին նրա հիշատակը:
Պատվավոր հյուրեր էին նաև Վայքի համայնքապետ Մ.Մաթևոսյանը,համայնքապետի առաջին տեղակալ Հ.Ավագյանը, Զառիթափ բնակավայրի ղեկավար Մ.Մուրադյանը:
12-րդ դասարանցիները իրենց ֆրանսերեն ելույթներով, երգով և պարով վերահաստատեցին այն փաստը, որ լուսահոգի Թամարա Խաչատրյանի վաստակը շարունական է և պարտավորեցնող:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին:
Հարգանքներով՝ տնօրինություն:
Զառիթափի էլեկտրոնային շարժում
Այս նյութը դիտել են - 124856 անգամ