Այնքան ատելությունը մեծ էր նախկինների հանդեպ, որ հիվանդացրին ազգին ու երկիրը հանձնողներին սկսեցին մեծարել...2022-10-11 23:27:00
Երևանը 2804 տարեկան է, Ադրբեջանն էլ` 104, բայց ինչու՞ հարևան երկրի միապետը բարբաջում է, թե Երևանն իրենցն է։ Եթե տեղյակ մարդ կա, որ նախկինների օրոք էլ այդ անօրենի աչքը Երևանի վրա էր, մեղադրենք նրանց։ 100 տարվա մեջ առաջին անգամ ոճրագործ ցեղը անցած տարի հատեց Հայաստանի սահմանը, երևի նորից նախկինների մեղքն էր։ Ո՞վ հանձնեց Արցախը, նորից են ասում` նախկին թալանչիները։
Հիվանդացրին ազգին այնքանով, որ հավասարության նշան դրեցին նախկինների և թուրքերի, մեր խաղաղությունն ապահովող ռուսների և ազերիների միջև... Այնքան ատելությունը մեծ էր նախկինների հանդեպ, որ հիվանդացրին ազգին ու երկիրը հանձնողներին սկսեցին մեծարել... «Պարգևավճար»անվան տակ մեծարել սկսեցին միլիոններով պետական բյուջեն մսխողներին...
Դավաճանների դարն է, երկիրը թալանողների, Արցախը հանձնողների, նրանց ծափահարողների դարը։
Մենք այս մեկն էլ կհաղթահարենք, վա՜ յ նրանց, որ իրենց սև գործերով հավետ կմնան պատմության էջերում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 960 անգամ