Կառավարության նիստում Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ պետությունը մտադիր է փոփոխության ենթարկել եռամսյա հավաքների կարգը. որոշել են, որ հավաքները դառնում են 25-օրյա, 7 օր քաղաքացիներն անցնում են պատրաստություն, 14 օր՝ մարտական հերթապահություն, և այս ամենը ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար դառնում է պարտադիր: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը,մեկնաբանելով այս որոշումը, այն, ըստ էության, բացատրել է սոցիալական դրդապատճառներով:Այս նյութը դիտել են - 1453 անգամ
Իրականում տեղի է ունենում նոր պատերազմին ընդառաջ նախապատրաստական միջոցառումներ: Այն, որ ՀՀ իշխանությունները որոշել են էականորեն ընդլայնել զորամարզանքների մասնակիցների ցանկը, կարող է պայմանավորված լինել ոչ թե սոցիալական դրդապատճառներով, ինչպես ներկայացվում է, այլ՝ բոլորովին տարբեր, շատ ավելի խորքային:
Բանն այն է, որ չնայած անդադար խոսվում է խաղաղության մասին, նույնիսկ ստորացման գնով հայտարարվում, որ այն անայլընտրանքային ուղի է, բայց իրականությունն այն է, որ տարածաշրջանում կրքերը սկսում են բոլորովին նոր թափով եռալ, իսկ տարբեր փորձագետներ գրեթե անխուսափելի են համարում նոր, շատ ավելի հուժկու լայնամասշտաբ պատերազմի բռնկումն Անդրկովկասում՝ առնվազը տարածաշրջանային գերտերությունների մասնակցությամբ:
Մյուս ուշագրավ հանգանաքն այն է,որ իշխանությունների՝ զորավարժանքների իրականացման ձևը փոխելու, այն շատ ավելի տոտալ դարձնելու մասին հայտարարությունները հնչում են Նիկոլ Փաշինյանի պրահայան հանդիպումներից հետո, որոնց շրջանակներում, ինչպես հայտնի է, Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահի հետ՝ հրճվանք պարգևելով Ալիևին այն դեպքում, երբ բոլորը խոսում էին Փաշինյանի հակառակ տրամադությունների մասին:
Գլխավոր հարցը, սակայն, մնում է այն, թե արդյոք զորահավաքների կամ զորամարզանքների վերաբերյալ կայացված որոշումը շիրմա չէ՞:
Բանն այն է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սպասնվելիք պատերազմը, եթե այն տեղի ունենա, հերթական պայմանավորված, բեմականացված պատերազմը չի լիելու՝ 44-օրյայի նմանությամբ: Երբ պատերազմով հանձնվեն բոլոր այն տարածքները, որոնց վերաբերյալ կա կայացված որոշում, իշխանությունները, խուսափելու համար մեղադրանքներից, կարող են հայտարարել,որ իրենք արել են ամեն ինչ՝ մինչև վերջ կռիվ տալու, իսկ պարտությունն ընդամենը հետևանք է հայկական բանակի թուլության: Այսօր հենց այսպես են արդարացնում արցախյան երկրորդ պատերազմում կրած հայկական կողմի պարտությունը, ինչը համոզիչ է թվում հասարակության բավական լայն շերտերի համար՝ չնայած նրան, որ շատ մասնագետներ միաբերան պնդում են, որ հաղթելու շանս Հայաստանն իսկապես ունեցել է, որից դիտմամբ չի օգտվել:
Ուժ ու կորով՝ մեր բանակին: