Եկե՛ք վերհիշենք Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներն և համեմատենք
2022-10-14 22:36:00
Ապացուցված թեզ է ՝ հզոր պետություն ունենալու համար , պետք է երկրում զարգացնել երեք հիմնական ուղղություններ՝
1․Հասարակության միասնականություն 
2․Ազգային Բանակի Հզորացում և անվտանգության ապահովում
3․Կրթական համակարգի որակի բարձրացում ։
Իշխող ապազգայինները ,իշխանազավթումից անմիջապես հետո ,կազմագանդեցին այս երեք ուղղությունները ՝որոնց շնորհիվ մեր հայրենիքը հայտնվել է այսօր կործանման եզրին ։
Եկեք վերհիշենք Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները և համեմատենք ․
1․Ազգային Բանակի հզորացում ,որի առավելագույն արդյունքների հիման վրա Հայոց Բանակը ՝ տարածաշրջանում ստացել էր ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐ Տիտղոսը , ինչի հետևանքով մեր սահմաններում տիրում էր կայուն խաղաղություն ։
2․Ազգային միասնականություն ապահովելու համար Նախագահը կոալիցիա ստեղծեց բոլոր քաղաքական ուժերի հետ և բոլոր ուժերի լիդերներին ներգրավվեց տարբեր բնագավառներում ,իրենց ներուժը հայրենիքի համար օգտագործելու նպատակով ։
3․Կրթության ոլորտում անընդհատ տեղի էին ունենում բարեփոխումներ , հիմնվեցին կրթության ազգային ինստիտուտներ ,որոնք վերապատրաստում էին ուսուցիչներին և զինում նորանոր մեթոդներով ։ Ոչ մասնագետ մանկավարժներին հնարավորություն տրվեց ձեռք բերել մանկավարժական կրթություն հեռակա ուսուցման տարբերակով ՝ ընդամենը 50000 դրամ տարեկան ուսման վարձով ։ Դպրոցներ մուտք գործեցին առարկայական չափորոշիչներ ,մեթոդական ժամանակակից ձեռնարկներ ։ Բարեփոխվում էր Ազգային կրթությունը , բարձրացվեցին ուսուցիչների աշխատավարձերը ,վերականգնվեց ուսուցչի հանդեպ հարգանքը ։
ԵՎ, այսպես, բազմաբովանդակ բարեփոխումներ , որոնք անհնար է թվարկել։Շենանում և ծաղկում էին օր-օրի ՝ Արցախն ու Հայաստանը ։ Այսպիսի բովանդակություն ուներ Ռոբերտ Քոչարյանի նախագահական տաս տարիները ։
Ի՞նչ է այսօր մեր իրականությունը , ի՞նչ է դարձել մեր հայրենիքը ,ու՞ր են տանում ձեզ հարգելի հայեր ,հասկացեք և գիտակցեք վերջապես ,որ այսօր այս վճռական պահին կարևոր դերակատարումը ձեր բոլորինն է պատկանում ՝ ապազգայիններին կառավարությունից դուրս շպրտելու հարցում ։Ուշքի եկեք և համախմբվեք Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Առաջնորդության ներքո ,հակառակ դեպքում ծնկի եք գալու ալիևի առաջ։

Աստղիկ Մարգարյան
աշխարհագրության և պատմության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2257 անգամ