Ի՞նչ հաշվարկով են ՔՊ-ականները մանիպուլացնում հանրային կարծիքն ու խեղաթյուրում իրականությունը
2022-10-19 18:52:00
 Ըստ էության՝ պատրաստվելով մեկընդմիշտ փակել Արցախի հարցը՝ այն ճանաչելով բացառապես Ադրբեջանի մաս՝ իշխանությունները, փրկելու համար սեփական դեմքը, շարունակում են այլևս բացառապես անուղեղների վրա ազդեցություն թողնող քարոզչության ու կեղծ թեզերի առաջմղումը՝ պարբերաբար սեփական հանցանքների պատասխանատու կարգելով ասենք նույն երկրորդ նախագհահ Ռոբերտ Քոչարյանին:
Մասնավորապես՝ ՔՊ-ականներից Հակոբ Ասլանյանն է հարցազրույց տվել՝ մի կողմից՝ պնդելով, որ մանիպուլացնում են բոլոր այն մարդիկ, որոնք պահանջում են Հայաստանից ստորագրել մի փաստաթուղթ, որով կբացառվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, քանզի Արցախի հարցը արցախցու ու Ադրբեջանի միջև է, մյուս կողմից՝ պնդել է՝ հարցը՝ ինչո՞ւ են ժամանակին ՀՀ իշխանությունները դուրս թողել Արցախը բանակցային գործընթացներից, պետք է ուղղել Քոչարյանին: Նա է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից: «Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն ծախել է Արցախը»-հայտարարել է Ասլանյանը:
Արցախը բացառապես ադրբեջանական տարածք համարող Հակոբ Ասլանյանի հնչեցրած մեղադրանքները կարող են համոզիչ լինել բացառապես այն մարդկանց համար,որոնք բանակցային պատմությանը ծանոթ չեն: Իշխանական տարբեր դեմքեր հաճախ են հնչեցնում նմանատիպ կեղծ թեզեր՝մանիպուլացնելով իրենց լսողներին ու խեղաթյուրելով իրականությունը:
Այնինչ իրականությունը հետևյալն է՝ Քոչարյանը ՀՀ նախագահ է դարձել 1998 թվականի ապրիլից՝ ընտրվելով նախագահ նույն տարվա փետրվարին։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնի գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց տեղի չի ունեցել՝ ողջ 1997 թվականից և մինչև 1998-ի ապրիլը: Մինչ այդ՝ մոտ 1․5 տարի, ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև, որոնց Արցախը չի մասնակցել:
1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել, որ իրենք այս գործընթացն սկսել էին Վաֆա Գուլուզադեի հետ՝ մտածելով, որ Արցախի բացակայությունը բանակցություններում պրոցեսն արագացնելու հարցում դրական արդյունքի կհանգեցնի, բայց ստացվել է հակառակը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից Արցախը ծախելու վերաբերյալ մերկապարանոց թեզին, ինչի մասին խոսել է Հակոբ Ասլանյանը,ապա դա ուղղակի նոնսենս է, քանի որ բնական հարց է առաջանում՝ եթե Քոչարյանը ծախել էր Արցախը, Ադրբեջանն ինչի՞ն էր այսքան տարի սպասում, Նիկոլ Փաշինյանի՞ն:
Տապալելով թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների հաղթահարումը, տանուլ տալով Հայաստանը՝ իշխանությունների մոտ սրվել են վախերը՝ քաղաքական ընդդիմությունից, բայց մանավանդ՝Ռոբերտ Քոչարյանից, քանի որ շատ լավ հասկանում են, որ հենց նա է այն այլընտրանքը, որի շնորհիվ հնարավոր է դառնալու ոչ միայն Հայաստանը դուրս բերել խորը փոսից,այլև չեզոքացնելու նոր քպների ի հայտ գալը՝ Հայաստանի այսօրվա ողբերգական վիճակի համար պատասխանատուների պատիժն անկասելի դարձնելով:
Այս նյութը դիտել են - 2074 անգամ