Սասուն Միքայելյանը մնացել է ստատուսների հույսին
2022-10-21 12:27:00

Պարզվում է՝ Սասուն Միքայելյանին շնորհակալություն հայտնող էլ կա, բայց թե ինչի համար, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ:
Մասնավորապես՝ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն է ֆեսյբուքյան գրառմամբ իր շնորհակալությունը հայտնել ԵԿՄ-ն սեփական հոր դուքյան սարքածին վերջին ամսվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-ից, առաջնագծում իրենց կողքին լինելու համար:
Եթե կար իսկապես հիմնավոր պատճառ՝ շնորհակալություն հայտնելու Սասուն Միքայելյանին, ապա դա կարելի էր անել նրա հետ առանձնազրույցում, ոչ հրապարակային կերպով:
Հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպել Ջերմուկի քաղաքապետին՝ նման կերպ քծնելու Սասունին:
Իրականում ֆեյսբուքյան այս գրառումը Սասուն Միքայելյանի պատվերն է՝ Արսենյանին:
Նպատակը փիառային է, որ հարցեր չծագեն, թե ո՞ւր էր Սասունը, երբ թուրքը Ջերմուկը հրո ճարակ էր դարձնում՝ ստիպելով տեղի բնակչությանը դառնալ գաղթական: Թիվ մեկ ԵԿՄ-ականը ուզում է միամիտներին համոզել, որ նաև իր գործուն ջանքերով է, որ Ջերմուկը դեռ հայկական է մնում այն դեպքում, երբ իրականությունը լրիվ հակառակն է ու լավ կողմից չի բնութագրում ո՛չ ԵԿՄ-ին, ո՛չ էլ դրա տիրոջը: Այո՛, հենց տիրոջը, քանի որ Սասունը վաղուց է իր նպատակին հասել՝ կոտրելով ԵԿՄ-ականների մարտական ոգին ու շատերի թասիբը, կառույցը դարձնելով ՔՊ-ի հավելվածը:
Վա՜յ այն ժողովրդին, որ պետք է մնա Սասունի հույսին:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2843 անգամ