Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հայտարարել է, որ դուրս է գալիս Սպիտակ տան համար պայքարից: Ինչպես հաղորդում է Associated Press-ն, այս մասին Բուշը հայտարարել է Հարավային Քարոլինա նահանգում հանրապետականների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:
Նա հայտարարել է, որ հպարտանում է իր շտաբով ու հավելել, որ ընտրապայքարին միացել էր երկիրը միավորելու և պահպանողական օրակարգը խթանելու համար:
Հարավային Քարոլինայոմ քվերակության ժամանակ հաղթել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Հանրապետական կուսակցությունից երկրորդ տեղի համար պայքարում են սենատոր Թեդ Քրուզը` Տեխասից, և Մարկո Ռուբին` Ֆլորիդայից:
Այս նյութը դիտել են - 1256 անգամ