Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ և կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը: Այս մասին հայտարարություն է արել 2-րդ նախագահի որդին, Լևոն Քոչարյանը։
«Մեջբերում-…«ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ:»
Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:
1-2 տարի տևող դատական նիստերից խուսափելու համար, առաջարկում և պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը և ներողություն խնդրի:
U.S. Embassy Yerevan-ը կարծում եմ պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար, նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր իբր խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, առաջարկում եմ ձեզ էլ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ և տեղեկացնել հանրությանը»,-գրել է նա:
Այս նյութը դիտել են - 2450 անգամ