Ոստիկանությունը կոծկո՞ւմ է «Եռաբլուրի» գործը2022-11-01 13:07:00
Հայտնի է դարձել, որ Ոստիկանությունը 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցրել է: Ոստիկանության լրատվական բաժնից պարզաբանել են, որ քանի որ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված, երկրորդ քննությունն անցկացվել չի կարող:
Ինչպես հայտնի է, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել, որի նպատակն էր լինելու ոստիկանական ուժերի կազմում ընդգրկվածների լկտի վարքի հետաքննությունն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկումը:
Ոստիկանության կողմից տրված պարզաբանումը գուցե օրենքի տառի իմաստով անխոցելի է թվում, սակայն՝ բնավ ոչ բովանդակության:
Բանն այն է, որ մեծ է հավանականությունը, որ գործի կարճման իրական պատճառը ոչ թե ՔԿ-ում ընթացող քննություն է, այլ՝ գործն առհասարակ «ջրելը»: Մեկ անգամ չէ, որ հանրությունն ականատես է դարձել անպատժելիության դրսևորումներին, և շատ մեծ է հավանականությունը, որ այս դեպքում էլ գործ կունենանք միևնույն երևույթի հետ, քանի որ ՔԿ-ում չեն պարզաբանել, թե գործով անցնող ոստիկանները կոնկրետ ինչ ստատուս ունեն:
Մյուս կողմից՝ ոչ մի տարօրինակ բան չի լինի, եթե ականատես դառնանք հերթական անարդարության դրևսրոմանը՝ հաշվի առնելով ասենք ՀՀ իշխանությունների էությունը պարբերաբար ի ցույց դնող Անն Հակոբյանի ստատուսների բովանդակությունը: Եթե վարչապետի տիկնոջ համար ո՛չ զոհված հերսները, ո՛չ էլ նրանց մայրերը կամ առհասարակ Հայաստանն արժեք չունեն (իր վերջին ֆեյսբուքյան գրառման մեջ Աննա Հակոբյանը հորդորել էր թաղել հինգհազարմյա մեռելին՝ ակնարկելով Հայաստանի մասին), ինչո՞ւ պետք է այդ մայրերի նկատմամբ բռնի ուժ կիրառողները դատափետվեն, պատասխանատվության կանչվեն:
Այսօր պատասխանատվության կանչվում են նրանք, ովքեր փորձում են փրկել Հայաստանը, դուրս բերել երկիրը այն խավար քաոսից, որի հեղինակն է իշխանությունը:
Ամեն ինչ գլխիվայր է շրջվել, երկիրը ձեռքից գնում է:
Այս նյութը դիտել են - 1648 անգամ