Սասուն, նախկինների թալան-թրաշի մասին գոնե դու մի խոսիր , դու այդ, թալանողներից մեկն էիր , իսկ հիմա Հրազդանի կալվածատերը2022-11-01 13:31:00

Նայում եմ սասուն միքայելյանի հարցազրույցները և զարմանում ու նողկանք ապրում։ Մի՞թե այսպես դատում ու խոսում է Հրազդանի երբեմնի ջոկատի հրամանատար Սասունը:
տղա դու Վազգենի անունը տալու իրավունքից զրկվեցիր այն ժամանակ երբ նիկոլի իշխանագալուստը ( հեղափոխությունը) գերադասեցիր մարտական ընկերներիդ արյան գնով ազատագրված Արցախից և հայրենիքի համար մղված արնաշաղախ պայքարից: իսկ նախկինների թալան-թրաշի մասին գոնե դու մի խոսիր , դու այդ, թալանողներից մեկն էիր , իսկ հիմա Հրազդանի կալվածատերը։ Ես քեզ 2016- ին ասացի բերանս մի բացիր... ։
Դու հայրենիքի պաշտպանությունից էլ իրավունք չունես խոսելու նիկոլի պաշտպան։ Հայրենիքը նիկոլից պետք է պաշտպանել։ Հետաքրքիր է, որ գնում ես Եռաբլուր տղերքի քֆուրներին ոնց ես դիմանում։
Այս նյութը դիտել են - 2004 անգամ