Գիտեի, թե հետո ինչ «սրեր» են բախվելու արցախցիներիս շուրջը
2022-11-01 17:09:00

Գիտեի, թե հետո ինչ «սրեր» են բախվելու արցախցիներիս շուրջը։ Գիտեի, որ մեր թշնամին ադրբեջանցին է, թուրքը, բայց այս օրերին լսում եմ հարցազրույցներ, տարբեր լրատվականների եմ ունկնդրում, անգամ ռուսերենով ադրբեջանական հաղորդում եմ նայում` ընդամենը տեղեկանալու, թե Արցախի հանրահավաքի մասին ինչ կարծիքներ կան, ու զարմանում, թե հայության մի ստվար մասի մոտ որքա՜ն ատելություն կա արցախցիների նկատմամբ, ինչքան վիրավորանքներ, անտեղի հոխորտանքներ ու արհամարհանք... 
Բայց ինչու՞...
Որ արցախցին ցանկանում է փրկության ուղի գտնել իր գոյությունը պահելու՞ համար, որ ընդդիմանում է նրանց, ովքեր իր հայրենի՞քն են հանձնում թշնամուն, որ վերջին երկու տարում իր անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների պետական դրո՞շն էլ ծածանել է, որ Արևմուտքին, թե Ամերիկային չի՞ ապավինում...
Հանրահավաքը մեզ մի նոր ուժ էր տվել, բայց երեկվանից կարդացածս թե լսածս խոսքերն ինձ գամել են տեղում։ Մի՞թե այս աստիճան մենք իջել ենք, գոնե թու՛յլ տվեք այս դժվար օրերին, որպես հույսի շող, փարվելու այն ծիածանի յոթներանգ լույսերին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1224 անգամ