Վովայի պալկովնիկ կնոջ արկածները
2022-12-06 12:32:00

Վովայի ոդիսականը նոր զարգացումներ է ստանում: Դատախազությունը բռնել է հետքը ու կարծես մտադիր է մինչև վերջ գնալ ու չնահանջել Վովայի ու ընտանիքի գործած հանցանքների մերկացման հարցում:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ քրեական հետապնդում է հարուցվել Գասպարյան Վովայի կնոջ՝ ոմն Ս.Գ-ի նկատմամբ:
Մասնավորապես՝ պարզվում է՝ ոստիկանության հերն անիծած Վովայի տիկինը տարիներ ի վեր ՊՆ-ում և Ոստիկանությունում նշանակված է եղել պաշտոնի ու չներկայանալով ծառայության՝ ստացել է գնդապետի կոչում՝ իր այդ դիրքի չարաշահմամբ մասնակից դառնալով համակարգային թալանին ու չարաշահումներին:
Այսպիսով՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Վովայի ականջները ակնհայտորեն որոշել են ինչպես հարկն է ձգել ու քթից բերել այն ավերն ու անդառնալի վնասը, որ երկար տարիներ սա պատճառել է համակագին՝ այն իր աղջկա ու կնոջ «դուքյանը» շինելով: Սույն փաստը չի կարող չուրախացնել, քանզի արդարության վերականգնումից բացի տեղի ունեցողը հույս է ներշնչում, որ ներկայիս Ոստիկանությունում արվում է ամեն ինչ՝ բացառելու վովայական բարքերին հետդարձը, ինչը չափազանց էական պետք է համարել հատկապես երկրում կարգուկանոնի հաստատման ու Ոստիկանության առողջացման տեսանկյունից:
Միաժամանակ կա գայթակղություն՝ մտածելու, որ տեղի ունեցողի ենթատեքստը հիմնականում կրում է քաղաքական բնույթ՝ նկատի ունենալով հայաստանյան իրականությունը, որտեղ քաղաքականությունն ու օրենքը միմյանց հետ փոխկապակցված են շատ պինդ թելերով:
Իշխանությունները վտա՞նգ են զգում՝ Վովայից բխող, թե՞ ներքին լսարանին են փորձում փաստել իրենց նվիրվածությունը հեղափոխական լոզունգներին, իսկ գուցե այսպես ասած ներքին ռազբորկաների հետևա՞նք է սա՝ հանրութան աչքից թաքուն պահվող, իսկ գլխավոր նպատակն էլ ոչ թե Վովային ու տան անդամներին իրական պատասխանատվության ենթարկելն է, այլ՝ ասենք ճնշման բանեցումը՝ ինչ-որ բան ստանալու հաշվարկով:
Այս հարցերի պատասխանը կտա ժամանակը:
Բայց իրավապահները, նախքան Վովայի ու ընտանիքի վերաբերյալ վերջնական որոշման հանգելը, պետք է մի բան հաշվի առնեն՝ եթե այսքանից հետո Վովան ու հարազատները մնան ազատության մեջ՝ բավարարվելով պետութանը մի քանի կոպեկ «շպրտելով», ապա այս ամենը հակառակ էֆեկտ է ունենալու ու փաստելու է Հայաստանում արդարադատության իսպառ բացակայությունը՝ դրանից քաղաքական իշխանությունների համար բխող հետևանքներով:
Ձեռք եք տվել, պետք է խաղաք:
Այս նյութը դիտել են - 1607 անգամ