Այսօր Արցախի Սահմանադրության օրն է
2022-12-09 23:57:00
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է, ոչ աշխատանքային օր։
Թարմացնում եմ հիշողությունս` Սահմանադրությունը վերանայելով, ու ցանկանում հասկանալ, թե այնքան շատ իրավունքների տեր արցախցիներիս ինչու՞ զրկեցին իրավունքներից` մեծ պարտավորվածություն թողնելով ներկա և ապագա սերունդների վրա։
Սահմանադրությունը ընդունվել է 2006 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով, որին մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, կողմ է քվեարկել 99,58%-ը։
Արցախի ժողովուրդը, հաստատելով հավատարմությունը1992 թ.-ի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբունքներին, վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները, գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև, իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը, ընդունել և հռչակել է Սահմանադրությունը։

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 725 անգամ