Ոչ միայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհն է փակ, այլև Արցախը կտրված է ամբողջ աշխարհից2022-12-13 14:22:00
Ոչ միայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհն է փակ, այլև Արցախը կտրված է ամբողջ աշխարհից։
Հումանիտար աղետը շարունակվում է նաև Արցախի ամբողջ տարածքում թշնամու կողմից գազամատակարարման դադարեցմամբ։
Ընդամենը մեկ կին հառաչեց կողքիս, բայց արցախահայ թոշակառուների համատեղ հառաչանքը լսեցի, որ ճանապարհը փակ է, դեռ թոշակ չեն ստանա...
Մտորում եմ` բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ փակում են` կապված գազամատակարարման դադարեցման հետ։ Բայց մի նոր հույս է ծագում` մեր դպրոցում կշարունակվեն դասերը, քանի որ փայտի վառարաններով ենք դասարանները տաքացնում։
Հումանիտար աղետը մտնում է տնից տուն, սարսռեցնում մարդկային սրտերը, բայց նաև մտածում ես` այն սիրտ չունեցող անգլուխները ինչպե՞ս համարձակվեցին մեզ ողջ-ողջ հանձնել թշնամուն։
Մարդասպան ցեղը իր պայքարի ձևը փոխել է` ռուս խաղաղապահների համբերությունը չափելով, մեր սրտերը մաշելով, սղոցելով մեր նյարդերը...
Ապրելու հավանականությունը մեծ է, որ պետք է դիմանանք քոչվոր ցեղի սադրանքներին, բայց Արցախը հանձնողները կդիմանա՞ն արցախցիների հավիտենական անեծքին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 855 անգամ