Առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Ժողովուրդ»
2022-12-13 20:23:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է հարցը , որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Պատճառաբանվում է այսպես. քաղաքական իշխանությունները դժգոհ են այս պահին ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքից: 
Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատման լուրին, հայտնեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում:
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե քաղաքական իշխանությունները վերջերս դժգոհություն հայտնել են արդյոք նախարար Ավանեսյանի աշխատանքից, խոսնակն ասաց, թե գնահատական չի կարող տալ այդ մասով, միայն կարող է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրային կատարողականը իրականացրել է 100 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է Առողջապահության նախարարությունում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 968 անգամ