Մենք պիտի տեսնենք Արցախը հանձնողների արդար դատաստանը2022-12-14 23:09:00

Կարդացի, որ Հայաստանի սահմանին` միայն երեք քաղաքի մոտ, թշնամու 16 հազար զինվոր կա։ Հասկանալի է, որ հայերից պաշտպանվելու համար չեն այնտեղ, իսկ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեռ փակ է, Արցախում գազի մատակարարումը` դադարեցված։
Բայց ահա «հարևան» երկրի 44 կանայք 44 աղավնի են բաց թողնում այդ «միջանցքում»` հիշեցնելով մեզ 44-օրյա պատերազմի մասին։ Խաղաղության խորհրդանիշ թռչունը իրենց հաղթանակի խորհրդանիշը դարձնելով` խոսում են այն կեղծ խաղաղասիրությունից, որը կգուժի Հայաստանի ու Արցախի վերջնական կործանման մասին։
Արնախում ցեղը տիրելու մոլուցքով է տարված, իսկ «քայլողների»իշխանությունը, թշնամուն հաճոյանալով, փաստաթղթերից ու իրենց բառապաշարից հանում է «Արցախի Հանրապետություն» անունը, արցախցիներին նետում գազանի երախը, ապա տարբեր ամբիոններից լալահառաչ բացականչում, թե պիտի օգնել հումանիտար աղետի առջև կանգնած ժողովրդի անվտանգությունը։
Գոնե լավ է, որ հիշում են այն 120 հազարի մեջ եղած երեխաներին, դեղորայքի կարիք ունեցող հիվանդներին...
Այստեղ են ասել` գնա՛ մեռիր, արի՛ սիրեմ։ Բայց ինչպե՞ս մեռնենք, սերնդսերունդ պիտի ապրենք, մենք պիտի տեսնենք Արցախը հանձնողների արդար դատաստանը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1588 անգամ