Հիմա այս «ակուլա»-ին թողած, ընկել եք «շերեփուկների» հետևից.Hayk Kiseblyan2022-12-15 09:53:00
Նիկոլը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով, մեկ ստորագրությամբ, հակառակորդ Ադրբեջանին հանձնեց ոչ միայն հսկայական տարածքներն այլև այդ տեղերում գտնվող զոհվածների մարմինները, վիրավոր մնացածներին ու զոհվածներին։ Տասնյակ տղերք, որոնք մաշկազերծ Արվին, մորթվեցին, զոհվեցին կամ գերի ընկան, նոյեմբերի 9-ից հետո։
Այդ հանձնված տարածքներն էլ, մի քանի անգամով ավելի մեծ էին, քան 44-օրյա պատերազմի ընթացքում, մեր կորցրածը։ Հիմա այս «ակուլա»-ին թողած, ընկել եք «շերեփուկների» հետևից։
Էլ ի՞նչ դավաճանություն եք փնտրում ու դավաճաններ։
Եվ ո՞վ ա հավատում նյութերին, թե ոմն մեկը 300 դոլարի դիմաց, Ադրբեջանին տեղեկություն ա փոխանցել ու պետական դավաճանություն արել, Արցախից։
Միայն վիժվածք ճիվաղը կկարողանա ընկալել դա, որ 300 էլ չէ, թեկուզ 3000 դոլարի դիմաց, որևէ մարդ իր տուն տեղը, ընտանիքը, հողը, նախնիների գերեզմանները կդավաճանի, կծախի։
Չկա՛ն այդպիսի դավաճաններ և չկա՛ այնպիսի հասարակ մահկանացու, որը Ադրբեջանին այնպիսի տեղեկատվություն կարողանար հանձներ, որը Արցախն ու Հայաստանը կբերեր այս վիճակին։ Անգամ եթե 100000000 դոլար տան մարդուն։ Նման ինֆորմացիայի, հասարակ մարդիկ չեն տիրապետում։
Այս նյութը դիտել են - 920 անգամ