Որպես ՀՀ քաղաքացի ՝ խստորեն դատապարտում եմ ԿԳՄՍ նորանշանակ նախարարի առաջնային հրահանգը դպրոցներին. Աստղիկ Մարգարյան2022-12-16 11:55:00
Օգտվելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իմ իրավունքից ՝ որպես ՀՀ քաղաքացի ՝ խստորեն դատապարտում եմ ԿԳՄՍ նորանշանակ նախարարի առաջնային հրահանգը դպրոցներին և հավելում , որ որպես մանկավարժ մշտապես հայրենասիրությամբ եմ ոգեշնչելու իմ սաներին ։
Անկասկած, այդ հրահանգը ինքնանպատակ չէ ,այն ունի ակունքներ և ուղղվածություն ՝ դեպի մեր ազգային արժեքների ոչնչացմանը , մեր հայ տեսակի ոչնչացմանը ,
քանզի՝ դարեր ,հազարամյակներ շարունակ , մեր հայրենիքը հարատևել է հայրենասիրության շնորհիվ, աշխարհասփյուռ հայության ժառանգները օտար երկրում հայրենիք են սիրել և այդ սիրո շնորհիվ հայ են մնացել ։
Արցախահայությունը տարիներ շարունակ թշնամու թևի տակ ծվարած հայ է մնացել հայրենիքի սիրո շնորհիվ ։
Հայրենասիրության վերացումը դպրոցներից դա մեծ հարված է մեր ազգային արժեքներին , մեր ինքնությանը ,մեր հայրենիքի վաղվա ապագային ։
Վերացնելով հայրենասիրությունը՝ կներմուծվի օտարամոլություն , թշնամու հանդեպ աղերսող և անպատասխան սեր ,որը կզրկի մեր սերունդներին ազգային արժեհամակարգից ,ազգայն սկզբունքներից և ազգային մտածելակերպից ։
Հուսով եմ ,որ իմ կոլեգաները ՝ հայ մանկավարժները, կմիանան իմ խոսքին և նույն կերպ կարձագանքեն սույն ապազգային հրահանգին։
Աստղիկ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1594 անգամ