Ո՞ւր է կորել նախագահը
2022-12-19 12:21:00
Հայաստանի գլխին պրեզիդենտ չի գալիս: Քանի կար՝ Արմեն Սարգսյանն էր 2018-ից ի վեր գրեթե ամենօրյա ռեժիմով ապացուցում Հայաստանի հետ իր չունեցած կապը, հիմա էլ նրան փոխարինել է մեկը, որից նորմալ գլուխ չենք էլ հանում, ու, փաստորեն, բանից պարզվում է՝ վատից վատնել է լինում:
Մեկ շաբաթից ավել է՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակի հանգուցալուծումը չի երևում: Այս ընթացքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցրել են դիրքորոշում հայտնել գրեթե բոլորը՝ միջազգայինմ կառույցներից ու աշխարհի տարբեր երկրների պատամավորներից կամ կոնգրեսականներից մինչև ասենք Հռոմի պապ: Շատերը հասցեական կոչ են հղում ագրեսորին՝ վերջ տալու հումանիտար աղետին՝ աջակցելով Արցախի խեղճ ժողովրդին, որը կրակն է ընկել Հայաստանի ղեկավարության ձեռքը:
Անհավատալին ու ցավալին այն է, սակայն, որ այդպես էլ անհասկանալի է մնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ ստեղծված իրավճակի վերաբերյալ դիրքորշումը.ոչ մի ծպտուն,ոչ մի ձայն: Աշխարհը մեր գլխին փուլ է գալիս, բայց սա անգամ «պու» չի ասում՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով նոր Հայաստանում «նախագահ» կամ «երկրի գլուխ» եզրույթների անարժեքությունն ու ստեղծված իրավիճակին անհամարժեքությունը:
Վիճելի Սահմանադրությո՞ւնն է պատճառը, թե՞ Վահագն Խաչատուրյանն է ուղղղակի չափից դուրս համեստ: Իրականում ո՛չ մեկը ու ո՛չ էլ մյուսը:Նա ուղղակի երևի չափից դուրս կոնսերվատիվ է ու չի ցանկանում խախտել հեղափոխությունից ի վեր Հայաստանում ձևավորված ոչ բարի ավանդույթը՝ նախագահի՝ ոչ թե երկրի, այլ մեխի գլուխ լինելու:
Հուսանք գոնե մի օր ինչ-որ կերպ կարձագանքի մարդը, եթե, իհարկե, թույլ տա նրան վարչապետը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1548 անգամ