Փաստի արձանագրում
2022-12-22 00:24:00
Պաշտոնական որևէ հաղորդագրության մեջ չի հիշատակվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար գեներալ-մայոր Վոլկովի որևէ հանդիպման մասին։
Հարկ է նկատել, որ ռուսական խաղաղապահ առաքելության առաջին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը բազմից է հանդիպել Արայիկ Հարությունյանին և նրա հետ քննարկել խաղաղապահ առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։ Ընդ որում` այդ հանդիպումները տեղի են ունեցել Արցախի նախագահականնստավայրում։
2022 թվականի օգոստոսի 4-ին Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, որի մասին տեղեկատվություն է տարածել Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը, սակայն Արցախի նախագահի հետ որևէ հանդիպում, անգամ Արցախի շրջափակման օրերին չի արձանագրվել։
   Արայիկ Հարությունյանի կողմից Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանն էլ իր ամենօրյա մենախոսություններից մեկում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Արցախի շրջափակումը վերացնելու հարցում ադրբեջանցիների հետ բանակցում են՝ առանց Արցախի իշխանությունների հետ խորհրդակցությունների և մասնակցության։

Edgar Ghazaryan

Այս նյութը դիտել են - 855 անգամ