Արտակարգ իրավիճակ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում. Shamshyan2022-12-22 01:06:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին համապաստասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչ նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։
Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ այս ամենը հերթական կեղծ ահազանգեր են։
Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու տարածքային ոստիկանության բաժինների ծառայողները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այս նյութը դիտել են - 1346 անգամ