Ոստիկանական խրախճանք՝ ժանտախտի ժամանակ
2022-12-23 06:03:00
Մինչ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր անորոշությունը շարունակում է խորանալ,իսկ կոնկրետ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հետզհետե վերածվել մեծ պատերազմի նախերգանքի՝ Հայաստանի համար դրանից բխող վիտալ հետևանքներով, դեկտեմբերի 22-ի Կառավարության նիստում որոշում է կայացվել հեթական անգամ «յուղի ու բրնձի մեջ խեղդել» ՀՀ ոստիկանությանը. հայրենի ոստիկանները լրացուցիչ 1 մլրդ 220 մլն դրամ կստանան տարեվերջյան պարգևավճարների համար:
Դա մոտավորապես 3 մլն դոլար գումար է կազմում, ինչը բավական զգալի թիվ է՝ հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած անլուծելի հիմնախնդիրների ողջ ծավալը:
Փաստացի ստացվում է ,որ նույն Արցախին հավելյալ օգնություն տրամադրելու փոխարեն կամ ասենք հայաստանյան խոցելի խմբերի կարիքները հոգալու տեղը իշխանությունները նախընտրել են փողերն ուղղել ոստիկանների գրպանները, որոնց ՕԳԳ-ն, դատելով վերջին վիճակագրական տվյալներից, էապես իջել է ու համարյա զրոյին հավասարվել:
Միակ բանը, որ այս ողջ ընթացքում հայաստանյան ոստիկանները կարողացել են թերևս գերազանց կատարել, ՀՀ վարչապետի անվտանգության մասին հոգալն է, նրա հետևից վազվզելն ու աթոռը պահելն է:
Նիկոլ Փաշինյանի այսօրինակ վարքագիծը իսկապես հիասթափեցնող է և խոսում է այն մասին, որ նրա համակ ջանքերով Հայաստանը դարձել է հետամնաց ոստիկանապետություն, մի երկիր, որտեղ ամենից լավ իրենց զգում են ոստիկանները:
Մի պատերազմող երկրում, որտեղ բանակը պրակտիկորեն անտեսված է, իսկ ոստիկանությունը՝ գերագնահատված, հիմարություն է  որևիցե լավ բան ակնալել կամ հուսալ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու:
Այս նյութը դիտել են - 996 անգամ