Հակառակ թշնամու անմարդկային նկրտումներին` Արցախը ապրում է ու պիտի ապրի...2022-12-25 10:10:00
Ստեփանակերտում ենք` Արցախի համաժողովրդական հանրահավաքին։
Այսպես միայն կարող ենք արտահայտել միասնական, նույն գաղափարի շուրջ մեր հավաքական ուժը։ Կյանքի ճանապարհը փակ է, բայց արցախցիները`աշխարհից կտրված, մի բռունցք դարձած իրենց իշխանությունների շուրջ, պատրաստ են դիմակայել թշնամու խարդավանքներին...
Ասում են` փոս փորողը ինքը կընկնի փոսը։ Մեր կյանքի ճանապարհը փակելով` աշխարհին ի տես է դառնում ալիևյան իշխանության նողկալի դեմքը։
Սա այն է, երբ մեծից փոքր ազնիվ մղումով մասնակցում եսհանրահավաքին` քո ձայնը միացնելով հազարավորների հավաքական ձայնին։
Հակառակ թշնամու անմարդկային նկրտումներին` Արցախը ապրում է ու պիտի ապրի...
Այս նյութը դիտել են - 992 անգամ