Սամվել Ալեքսանյանը թուրքական շոկոլադ է վաճառում
2022-12-25 10:58:00
Հայ-թուրքական բարեկամության առաջին շահառուն՝ Սամվել Ալեքսանյանը թուրքական շոկոլադ է վաճառում :
Բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը միայն ծաղկում և բարգավաճում է՝ նոր հորիզոններ նվաճելով։
Պարզվում է՝ հեղափոխականների սիրտ տանող ճանապարհը գտած ազնիվ գործարարը լծվել է թուրքական սննդամթերքի վաճառքին։ 
Նախկինում Ալեքսանյանի «Երևան սիթի»-ում թուրքական ապրանքների պակաս չկար, բայց գոնե սննդամթերք չկար։ Բայց քանի որ այսօրվա իշխանաթյունները թրքասեր են, չեն վիրավորվում նրանից, որ իրենց թուրք են անվանում, պատրաստվում են ամեն ինչ անել հայ-թուրքական հարաբերությունների վարականգնման համար, Ալեքսանյանն էլ որոշել է օգտվել առիթից, և կարծես հենց անձամբ է ապրանքը ներկրում, համենայն դեպս, վաճառվող սննդամթերքների վրա գրված է «Սիթի» ՍՊԸ։
Ընդ որում, Ալեքսանյանը թուրքական շոկոլադը վաճառում է իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներով՝ էլ զեղչ, էլ տեսանելի տեղում դնել, էլ ներքին գովազդ, և ըստ երևույթին, լավ էլ վաճառում է։
oragir.news
Այս նյութը դիտել են - 1567 անգամ