Սկանդալ՝ «Հ1»-ի շուրջ2022-12-26 12:42:00
Հայաստանյան հանրային շրջանակների ու մի շարք ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն պախարակելի փաստը, որ Արցախում կայացած հանրահավաքն այդպես էլ չի լուսաբանվել սորոսական մի ջահելի կողմից ղեկավարվող «Հ1-ի» կողմից՝ փաստացի արհամարհվելով մի դեպքում, երբ մի շարք համաշխարհային առաջատար լրատվամիջոցներ ոչ միայն անդրադարձել էին հանրահավաքին, այլև աշխարհին փորձել են տեղյակ պահել խնդրի իրական էության ու ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին:
Թե ինչով կարող է պայմանավորված եղել «Հ1»-ի սառնասրտութունն ու ջայլամային կեցվածքը, ակնհայտ է: Բանն այն է, որ տասնամյակներ ի վեր պետական ֆինանսավորում ստացող այս տեսալսողական մեդիայի վառ ներկայացուցիչը արտահայտել է բացառապես ժամանակի իշխանությունների քաղաքական շահերն ու տարել նրանց ձեռնտու քաղաքականություն:
«Հ1»-ը երբեք չի հանդիսացել ազատ ու անաչառ խոսքի իրական հարթակ, իսկ հեղափոխությունից հետո այն անմիջապես վերածվեց թրաշամանուկների խոսափողի՝ է՛լ ավելի գյուռ-գյուռ վճարվելով պետական միջոցներից:
Անկասկած է, որ տվյալ պարագայում Ստեփանակերտի ցույցին չանդրադառնալու, այն չլուսաբանելու փաստը, որը, ի դեպ, մեծ հրճվանք է առաջացրել Ադրբեջանում, ուր ցնծության մեջ են ընկել նաև Աննա Հակոբյանի՝ արցախցի երեխաների մասին վերջին գրառման խայտառակ բովանդակությունից, պայմանավորված է վերևից իջած հրամանով: ՀՀ իշխանությունները, որոնք հայտնի են Արցախի հանդեպ իրենց սառնասրտությամբ ու հակասական վարքով, որոշել են ադրբեջանցիներին չզայրացնել՝ իրենց ձեռքի տակի միջոցներից մեկի օգնությամբ փաստացի փակելով արցախահայության բերանը, ինչն ուղղակի դավաճանություն է:
Հայաստանում խոսքի ազատության հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, բայց այն, ինչ կատարվում է այսօր, գրեթե երբեք չի եղել՝ չհաշված թերևս 90-ականների խայտառակությունը:
Հարկատուների հաշվին սնվող պետական ԶԼՄ-ն, եթե չի անդրադառնում հայությանը հուզող թիվ մեկ թեմային, ապա ո՞րն է դրա գոյության իմաստը, ուղիղ եթերը երգուպարով լցնե՞լը, թե՞ գրանտակերներին խոսափսղ տրամադրելը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1071 անգամ