Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության2023-01-19 20:17:00
Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության։
Դու իրավիճակին չես տիրապետում, դու ի՞նչ խղճով ես էդ պատասխանատվությունն ուսերիդ վերցրել։
Քո ղեկավարի համար բանակն առաջնահերթություն չէ, իր իշխանությունն է առաջնահերթություն, իր կայֆեր են առաջնահերթություն։ Ի՞նչ եք ուզում մեզնից։ Տեղյակ չէի՞ր, որ ջեռուցումը այնտեղ վառարանով են անում... վառարանով... մի տեղ, որտեղ պայթուցիկ նյութեր կարող են լինել։
Եթե տեղյակ չէիր, ուրեմն իրավիճակին չես տիրապետում։ Եթե տեղյակ էիր, բայց փող ու հրաման չես տվել, ուրեմն... չասեմ ինչ ես։
Դու հասկանում ե՞ս, որ 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ԶՈւ ես ղեկավարում, կոլխոզ չես ղեկավարում։
Հեռացե՛ք, գնացե՛ք, թող լույս բացվի էս երկրի վրա...
Մենուա Սողոմոնյան
Այս նյութը դիտել են - 3006 անգամ