Քաղաքական պատասխանատվության հրամայականը2023-01-20 09:37:00
Իշխանությունները լծվել են Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության համար մեղավորների նշանակման գործին՝ փորձելով հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե իբր «նոր Հայաստանը» մի երկիր է, որտեղ անհնար է որևէ մեկի համար պատասխանատվությունից խուսափելու տարբերակ գտնել:
Իշխանությունների «ատամի տակ» են հայտնվել բազմաթիվ սպաներ, և նույնիսկ կա խոսակցություն, որ շատերին էլ առաջիկայում ձերբակալելու են՝ տխրահռչակ «տուշոնկա շոուի» մոտիվներով, երբ Նիկոլն ու քաղաքական դաշտից այլևս անհետացած Արթուր Վանեցյանը, ձեռք ձեռքի տված, թուրքի սարսափ գեներալի վրա գործ կարեցին ու բանտ նետեցին՝ հետագայում նրան սպանելու հեռանկարով:
Հայաստանը ռազմաքաղաքական առումով շատ խրթին իրավիճակում է այժմ գտնվում, ինչը նշանակում է, որ բանակի նկատմամբ իշխանությունների վարքագիծը պետք է նրբանկատորեն հաշվարկված ու մտածված լինի՝ պատերազմի շեմին ջուր չլցնելու թուրքի ջրաղացին:
Իշխանությունները պետք է գիտակցեն, որ եթե նույնիսկ բանակի սպայական կազմի կեսին էլ ձերբակալեն ու նստեցնեն, հարցը չի լուծվելու, քանի որ առաջնայինը քաղաքական պատասխանատվության հարցն է:
Պետք է պատժվեն առաջին հերթին նրանք կամ առնվազը ենթակվեն որևիցե տեսակի պատասխանատվության այն անձինք, ովքեր կրում են տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը, քանի որ առանց դրա բոլոր տեսակի ձերբակալություններն ու առերեսումները լինելու են անբավարար՝ չլուծելով արդարության հաստատման հարցը:
Այս նյութը դիտել են - 804 անգամ