Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի սիրելիները
2023-01-26 09:05:00

Հայտնի է դարձել, թե պետությունը որքան գումար է հատկացրել պետական գերատեսչություններին՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար՝ չհաշված աշխատավարձերն ու հավելավճարները: Բանից պարզվում է՝ ամենաշատն ում սիրում են ՀՀ քաղաքական իշխանությունները, Ոստիկանությունն է. այս կառույցին վերոհիշյալ նպատակներով հատկացված միջոցները կազմել են մոտ 9 մլրդ 164 մլն դրամ:
Հայաստանը պատերազմող երկիր է, որտեղ ամեն մի լուման ունի մեծ նշանակություն ու արժեք:
Մոտ 23 մլն դոլար Ոստիկանսւթյանը որպես պարգևավճար տալու իմաստը ո՞րն է, եթե հատկապես հաշվի ենք առնում հանցագործությունների թվի աճի հանգամանքը հանրապետությունում:
Ընդ որում՝ նկատենք, որ համակարգում աշխատավարձերը ցածր չեն, իսկ եթե դրան գումարվում է հայ իրականությանը բնորոշ ոստիկանական ներքին բարքերից բխող առանձնահատկությունները (հայրենի ոստիկանները հաստատ հացի չեն ման գա, եթե անգամ պետությունից աշխատավարձ էլ չստանան), ապա պատկերն առավել քան ամբողջական է դառնում:
Բացատրել այս երևույը կարելի է հետևյալ կերպ. իշխանությունները, հենվելով բացառապես ոստիկանական մահակի վրա, սեփական քաղաքական օպոնենտների հետ հենց այդ կառոււյցի օգնութմաբ հաշվեհարդար տեսնելով, հենց կարմիբերետավորների օգնությամբ բողոքի ձայնը երկրում լռեցնելով կամ ասենք զոհվածի ծնող ծեծելով՝ իրենք իրենց վրա բարոյական պարտավորություն են վերցրել՝ ամեն կերպ հոգալու այդ կառույցում աշխատող ամեն մի քաղաքացու բարեկեցության մասին, որն իրականացնում են հարկատուների հաշվին այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ անմխիթար պայմաններում են պետական այլ ոլորտները, ինչպիսի այլանդակ պայմաններում են շատ հաճախ զինվորները ստիպված ծառայում հայրենիքին (վկա՝ Ազատում կատարված ողբերգությունը), ինչպիսի ծանր սոցիալական վիճակ է երկրում և այլն:
Մյուս կողմից՝ նման կլորիկ գումարը խոսում է նաև այն մասին, որ գնալով աճում է ոստիկանական համակարգում ծառայողների թիվը՝ կարմիրբերետավորներից՝ պարեկներ, որոնց պետք է ըստ առժանվույնս սնել, քանի որ եթե սոված մնան, մահակը կարող է հակառակ կողմ ուղղվել, ու այդ ժամանակ ՔՊ-ի վերջը կգա:
9 մլրդ-ը այն թուլափայն է, որ իշխանությունները շպրտում են միլիցեքին՝ նրանց իրենց հանցակիցը դարձնելով:
Այս նյութը դիտել են - 795 անգամ