Ցավալի է, ոչ մի երկրում նման անտարբերություն ու արհամարանք չկա, մենք հատուկ ենք2023-01-26 13:06:00
Հայաստանում, հասկանալի է, որ իշխանավորներն անտեսեցին ու ՍԳՈ օր չհայտարարեցին, անտեսեցին ու վիրավորեցին մեր զինվորների հիշատակը, նրանց հարազատներին, անհասկանալի է, բայց փաստ։
Իսկ հնարավո՞ր էր արդյոք, որ ժողովուրդը հավաքվեր, դրոշներին սև ժապավեններ կապած երթ կազմակերպեր, ցավակցեին հարազատներին ու մխիթարանքի խոսքեր ուղղեին հարազատներին։
ՏԱՍՆՀԻՆԳ անմեղներ, տասնհինգ տան հույս ու ապավեն, լույս ու ճրագ, տասնհինգ ՈՐԴԻՆԵՐ, ՄԵՐԸ, ՄԵՐԸ:
Մի՞թե անտարբերությունից բացի, մարդկային փոքր ուշադրությունն ու հարգանքը՝ երկիր պահող, հայրենիքին ծառայողի հանդեպ վերացվել է մեր երկրում։
Ընդդիմության ներկայացուցիչները , հասարակ քաղաքացիները կարող էին այս փոքրիկ հարգանքը մատուցել ՏԱՍՆՀԻՆԳ անմեղ զոհերին։
Ցավալի է, ոչ մի երկրում նման անտարբերություն ու արհամարանք չկա, մենք հատուկ ենք։
Աստծո լույսերում ննջեն ձեր հոգիները։
Կարինե Գևորգյան
Այս նյութը դիտել են - 945 անգամ