Հիմա հասկանու՞մ եք ինչու ենք այս խղճուկ վիճակում2023-01-26 15:03:00
Ձախ նկարում լուսահոգի Արման Ջոնի Կիրակոսյանն է:
Աջ նկարում ՔՊ-ական եսիմ ովը:
Որոշ ժամանակ անց , երբ էս մղձավանջը վերջացած լինի, դիվանագիտություն ուսումնասիրող մեր երիտասարդները դասագրքերում կարդալու են, որ և Արման Ջոնի Կիրակոսյանը՝ հմուտ, փորձառու և վաստակաշատ դիվանագետը, և էս եսիմովը եղել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ ու ներկայացրել են Հայաստանը:
Դիվանագիտություն ուսումնասիրող այդ երիտասարդներին դժվար կլինի բացատրել, թե ինչպես էր եսիմովը դարձել փոխարտգործնախարար: Երիտասարդները վստահորեն ցանկանալու են նմանվել Արման Ջոնիչին ու վստահաբար ոչ մի երիտասարդ դիվանագետ չի ցանկանալու նմանվել եսիմումին:
Իսկ հիմա նայեք արտաքին աշխարհի աչքերով. ժամանակին Հայաստանը ներկայացնում էր Արման Կիրակոսյանը, իսկ հիմա Հայաստանը ներկայացնելու է եսիմովը:
Հիմա հասկանու՞մ եք ինչու ենք այս խղճուկ վիճակում:
Իսկ ով դեռ չի հասկացել, համբերեք, սպասեք մինչ եսիմովքեր դառնան ձեր բժիշկները, գուցե, երբ ձեզ վիրահատելու և բուժելու փոխարեն հերձեն, այ էդ պահին կհասկանաք:
Այսքանը...
Հ.Գ. թեկուզ, մի երկրում, որտեղ նիկոլը վարչապետ է, ալենը ԱԺ նախագահ, սուրիկը ՊՆ նախարար, քիսոն ռազվեդկի պետ ....և այլն, և այլն, եսիմովն էլ կարող ա փոխարտգործնախարար լինի:
Այս նյութը դիտել են - 886 անգամ