Սասուն Միքայելյանն ու նրա որդին «Եռաբլուրում» խայտառակվել են
2023-01-28 07:02:00
Բանակի կազմավորման տոնի առթիվ, որ առնվազը 2 տարի է՝ դադարել է տոն լինել, «Եռաբլուր» այցելած Սասուն Միքայելյանն ու բանակից թռած որդին հայտնվել են սկանդալային իրավիճակում: Հայրը, չկարողանալով պատասխանել իրեն շրջապատած լրագրողների հարցերին, սուտ հայրենասեր է ձևացել՝ վկայակոչելով սեփական «ասկոլկեքը», կոպտելով հարցեր տվող լրագորղներին, իսկ որդուն ուղեկցողները, տեսնելով, որ Հրազդանի համայնքի ղեկավարը շատ է նեղվում իրեն ուղղված հարցերից, հարձակվել են լրագրողի վրա, կոպտել՝ խախտելով տարրական էթիկայի նորմերը:
Ի՞նչն է գազազեցրել հորն ու տղային, ինչի պատճառով զոհ են դարձել լրագրողները:
Երկուսն էլ երևի նեղվել են նրանից, որ չեն կարողացել հանրությանը հուզող սուր հարցերին տալ այնպիսի պատասխաններ, որոնք համոզիչ կթվային գոնե դրանք հնչեցնողներին, այսինքն՝ իրենց: Իսկ թե ինչու չեն կարողացել տալ հարցերի պատասխանները, երևի բացատրելու կարիք առանձնապես չկա: Պետք է ընդամենը նայել շուրջբոլորն ու շրջապատող իրականությունը համեմատել այն խոստումների հետ, որոնք հնչեցնելով՝ նույն Սասուն Միքայելյանը հետո պետք է դառնար «Երկարապահի» պետը՝ անցնելով իր մարտական ընկերոջ դիակի վրայով:
Հիմա՝ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի մարմնում եղած «ասկոլկեքի» թեմային:
Պետք է նկատենք, որ դրանց քանակն ու կշիռը ոչինչ չեն նշանակում այլևս, քանի որ վերջին 4 տարվա ընթացքում ուրանալով ամեն ինչ ու հանուն փողի, պաշտոնի ընդունելով Նիկոլ Փաշինյանի կնիքը՝ Սասուն Միքայելյանն առաջին հերթին իր մարմնում եղած «ասկոլկեքն» է արժեզրկել: Նա հայրենիքի շարքային դավաճան դարձավ այն օրվանից, երբ հեղափոխություն անելիս իր մի ելույթում հեղափոխության հաղթանակն ավելի մեծ արժեք համարեց, քան արցախյան հերոսմարտը, ազատ Արցախն ու հայրենիքը: Մի՞թե «ասկոլկեքի» արժեքն իմացողը կարող էր հայտարարել, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, ավելի մեծ արժեք է, քան արցախյան հաղթանակը:
Սասուն Միքայելյանը «Երկրապահի» ամոթն է, հայ ֆիդայիների, կռվող տղաների խայտառակությունը:
Վազգեն Սարգսյանից ու Մանվել Գրիգորյանից հետո բերել սրան ու կարգել «Երկարապահի» ղեկավար կարող էր անել միայն անաղուհաց մեկը, մեկը, ում համար Արցախն իսկապես բեռ էր, որից պետք էր ազատվել: Հայկական բանակի անկումը սկսվեց այն րոպեից, երբ «Երկարպահի» ղեկավար կարգվեց Սասուն Միքայելյանը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1594 անգամ