Նիկոլ Փաշինյանը շարունակում է սիրաշահել ուժայիններին2023-01-30 11:20:00
Տարին դեռ նոր է սկսվել, բայց իշխանություններն արդեն իսկ սկսել են պետական փողերի հերն անիծել: Մասնավորապես՝ բացի այն, որ ՔՊ-ական մի շարք պատգամավորների օգնականներ պատգամավորների համաձայնությամբ պարգևավճարների խնդիր են բարձրացրել (այդ թվում՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանի՝ «տուշոնկա շոուի» մոնտաժման աշխատանքներն իրականացրած ՔՊ-ականի օգնականն է նման հարց առաջ քաշել), իշխանությունները, ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը փաստացի կրկնապատկելուց զատ, որոշում են կայացրել ավելի քան 20000 դոլարի չափով լրավճար բաշխել ՊՊԾ ծառայողներին: Ուշագրավ է, որ ոչ մեկի համար պարզ չի դարձել, թե հատկապես ինչու, ՊՊԾ-ականների որ հերոսության դիմաց է նման որոշոմ կայացվել:
Հայատանի ֆինասնատնտեսական վիճակը առայժմ եթե ոչ ողբալի,ապա առնվազը խիստ մտահոգիչ է, ու մինչ իշխանություններն առիթը բաց չեն թողնում՝ տնտեսական զարգացման կամ բումի մասին խոսելու, հանրությանը համոզելու, փաստն այն է, որ ՀՀ պետական պարտքն այսօր արդեն շատ-շատ մոտ է 11 մլր դոլարին: Համեմատության կարգով նշենք, որ նախքան 2018-ի հեղափոխությունը ՀՀ պարտքը կազմում էր մոտ 7մլրդ դոլար, մինչդեռ հիմա, փաստորեն, 11մլրդ-ի է հասնում, և ոչ ոք չի կարող նույնիսկ մոտավոր կանխատեսել, թե այս տեմպերով պետական պարտքը մեկ տարի հետո որքան կկազմի:
Բանակում վիճակն իսկապես օրհասական է: Բացի այն, որ զենք-զինամթերքի բավարար պաշար չկա, անմխիթար են նաև զինվորների պահման պայմանները, ինչի մասին հանրությանը հայտնի դարձավ հատկապես Ազատում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, երբ հանկարծ բանից պարզվել էր, որ բազմաթիվ զինվորներ, բացի այն, որ ստիպված են եղել բնակվել խարխուլ, լքված խրճիթում, չեն ունեցել նաև մինիմալ կենցաղային պայմաններ՝ լողանալու, հաց ուտելու և այլն:
Այսինքն՝ լրիվ անտերունչ վիճակ է եղել սահմանմերձ այդ գոտում մի դեպքում, երբ, փաստորեն, երկրում պարգևավճարների ու հավելավճարների պակաս չի զգացվում:
Թե կոնրետ ինչու է այս անգամ Նիկոլ Փաշինյանի ողորմածությանն արժանացել հենց ՊՊԾ-ն, բացատրելի է:
Այն այլևս ուղիղ վարչապետին ենթակա կառույց է դարձել՝ որպես հիմնական նպատակ հետապնդելով Նիկոլ Փաշինանի անվտանգության անձեռնմխելիությունը: Ստացվում է, որ Փաշինյանը սեփական թիկնազորի ու այդ թիկնազորի աշխատանքները կարգավորող, կառավարող մարմնի աշխատակիցներին է փորձել հարստացնել՝ նրանց համար համապատասխան ստիմուլ ապահովելով:
Արդյոք Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ ծառայողների նյութատեխնիկական վիճակի մասին սկսել է մտածել հենց այնպե՞ս, թե՞ հաշվարկելով վտանգները:
Ասում են՝ ի բնե Փաշինյանը չափազանց զգուշավոր է, եթե չասենք՝ վախկոտ: Եվ , ուրեմն՝ շատ մեծ է հավանականությունը, որ ավելի քան 20000 դոլար բյուջեից հավելյալ միջոցների դուրսգրումը հետևանք է Փաշինյանի վախերի: Բայց անմիջապես մեկ այլ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է վախեցած Նիկոլ Փաշինյանը, ինչ-որ կասկածելի պլաննե՞ր է մշակել, թե՞ դեռ 44-օրյայի արձագանքներն են լսվում հոգու խորքում՝ ստիպելով բյուջեն դատարկել:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1100 անգամ