ՀՀ վարչապետը ու՞մ է սատարում, այն 1 տոկոսի՞ն, որը Արցախը համարում է Ադրբեջանի մաս2023-01-31 21:59:00
Պարզվում է` վերջերս Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքում հարցումներին մասնակցած բնակչության մեծամասնությունը` 94, 2 տոկոսը, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չի տեսնում, որ Արցախի ժողովուրդը պիտի ապրի Ադրբեջանի կազմում` որպես ազգային փոքրամասնություն։ 3,2 տոկոսը ԿԱՐԾՈՒՄ Է, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի մաս, իսկ 1 տոկոսը միանշանակ «ԱՅՈ՛>» է ասել` Արցախը տեսնելով Ադրբեջանի կազմում։
Այստեղից էլ ծնվում է հարցը` եթե մայր Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը կանգնած է արցախցիների կողքին, ապա ՀՀ վարչապետը ու՞մ է սատարում, այն 1 տոկոսի՞ն, որը Արցախը համարում է Ադրբեջանի մաս։
Ինձ հակադարձողներ չլինեն այս հարցում, թե նա այդ մասին ամիսներ առաջ է արտահայտվել` նկատի ունենալով, որ միջազգային հանրության մոտ Արցախի նշաձողն իջել է, երբ բազմիցս լսել ենք նրա խոսքը, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։
Եթե գումարում ենք այդ տոկոսները` 94, 2+3,2+1=98,4, ապա հետաքրքիր է, թե այն 0,6 տոկոսը ովքեր են։ Ենթադրում եմ, որ նրանք, ովքեր չեն ցանկացել մասնակցել հարցմանը։
Թերևս Արցախը Ադրբեջանի կազմում տեսնում է նաև ՀՀ իշխանության վարչապետի թիմը, որը երբևէ այդ մասին չի էլ թաքցրել։
Այսքանով հանդերձ` միանձնյա՞, թե փոքրամասնությանը աջակցելով` Արցախը դիտել Ադրբեջանի կազմում, ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ է, երբ այս վերջին շրջափակման օրերին էլ այնքան բարձրացել է միջազգային հանրության մոտ Արցախի հարցը։
Հայաստանի ժողովուրդը և Սփյուռքի հայությունը Արցախի հետ է, պետք է Արցախը պահել հայկական` մերժելով այն փոքրամասնությանը, ովքեր Արցախը համարում են Ադրբեջանի տարածք։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1020 անգամ