Ինչո՞ւ են իշխանություններն առաջ մղում թուրքական թեզերը
2023-02-03 09:58:00
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու թեմայով, ինչին իրենց մասնակցությունն էին բերել նաև որոշ իշխանավորներ: Քննարկումը կանխատեսածից ավելի թեժ է անցել, և իշխանության որոշ ներկայցուցիչներ առիթը բաց չեն թողել՝ հանրությանը կրկին հիսաթափեցնելու: Մասնավորապես՝ բավական վիճելի վարք է ցուցաբերել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը ոչ միայն ամեն կերպ փորձել է հակազդել ընդդիմադիրների մեղադրանքներին առ այն, որ իշխանությունները փաստացի զբաղված են ոչ թե ՀՀ, այլ օտար, իսկ շատ դեպքերում նաև թշնամական երկրների շահերի առաջմղմամբ, այլև՝ հնչեցրել թեզեր, որոնք կարող էին հնչեցնել միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարները: 
Օրինակ՝ նա պնդել է, որ ընդդիմադիրները փորձում են Արցախի հարցի շահարկմամբ իրենցից խլել իշխանությունը, իսկ թուրք-ադբեջանական զույգի բացահայտ հայատյաց քաղաքականությունը պայմանավորել է հայերով՝ պնդելով, որ իրեն ընդդիմախոսողներն են մեղավոր, որ Թուրքիայում այլատյացություն կա հայերի նկատմամբ:
Սովորաբար իշխանություններն իրենց հանրային խոսքում բավական զգուշորեն են իրենց դրսևորում՝ յոթ անգամ չափելով, մեկ անգամ  կտրելով: Բայց այս դեպքում Գուրգեն Արսենյանը, ըստ երևույթին, պոռթկացել է ու չկարողանալով զսպել կրքերը՝ կամա-ակամա ի ցույց դրել ՔՊ ներսում տիրող իրական տրամադրությունները:
Գուրգեն Արսենյանը չափազանց վտանգավոր, թուրքական քարոզչությունից վերցված թեզ է առաջ տարել՝ պնդելով, որ հայերի պատճառով է, որ թուրքերն ատում են հայությանը, որպես թշնամի դիտարկում Հայաստանը: Մինչդեռ իրականությունն այն է, որ ինչպես հիմա, այնպես էլ ողջ պատմության ընթացքում թուրքական պետությունն է, որ որպես թշնամի է դիտել հայերին ու Հայաստանը՝ փորձելով կլանել հայ ժողովրդի կենսական արիալը, ինչն էլ, բնականբար, չէր կարող չծնել արդարացված ատելություն թուրքերի նկատմամբ: Ընդ որում՝ չափազանց էական է արձանագրել այն, որ հայատյացությունը ոչ միայն տարածված է թուրքական էլիտաների շրջանոմ, այլև՝ բուն ժողովրդի, ինչն էապես այլ իրավիճակ ու մթնոլորտ է ենթադրում:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են ՀՀ իշխանություններն անտեր թողել Սփյուռքին կամ ասենք ինչու Լոս Անջելեսում մեկ տարուց ավել է՝ ՀՀ-ն գլխավոր հյուպատոս չունի: Չունի, որովհետև այս իշխանությունների համար կարևոր չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ՝ դրա թիկունք հանդիսացող Սփյուռքը, քանի որ նրանք հենց Սփյուռքին են դիտարկում որպես թրքատյացություն սերմանող գլխավոր սուբյեկտ, իսկ թրքատյացությունը մի երևույթ է, որը ՔՊ-ական իշխանություններին հակացուցված է, քանի որ նրանց իշխանություն են տվել ոչ թե հայերի շահերն աշխարհով մեկ առաջ տանելու, այլ՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու, ինչն էլ փորձում են անել:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1320 անգամ