«Նոր Հայաստանի» հակասական իրականությունը
2023-02-04 10:08:00
 
Մինչ գրեթե բոլորն ակտիվորեն քննակում են Արարատ Միրզոյանի միլիոնները՝ կապված նրա կողմից Քասախում մոտ 280000 դոլարանոց շքեղ առանձնատան ձեռքբերման հետ, հայտնի է դարձել, որ ծերուկ Վովան է կամաց-կամաց սննկանում՝ ստիպված վաճառքի հանելով Մոնումենտի իր թանկարժեք, գերշքեղ դղյակը: Նախկին ոստիկանապետը 2մլն 300հազ դոլար է խնդրում իր՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում քաղաքացիական վարույթով անցնող պալատի համար:
Այսպիսով՝ ականատես ենք դառնում բավական իրարամերժ պատկերի.մի կողմից՝ կուլակաթափ են արվում նախկին «շիշկաները»՝ երկրում իբր կարգուկանոնի հաստատման շրջանակներում, մյուս կողմից՝ Լոս Անջելեսի հայությանը մեկ տարի շարունակ առանց գլխավոր հյուպատոսի թողած արտգործնախարարն է կտրուկ բարելավում սեփական կնոջ կյանքի պայմանները՝ բավական թանկարժեք անշարժ գույք ձեռք բերելով:
Այն, որ Վովային ունեզրկելը խեր է բոլոր դեպքերում, իհարկե, չի քննարկվում, բայց միաժամանակ չեն կարող խնդրահարույց չդիտարկվել ներկայիս իշխանավորների ճոխ կյանքն ու կենցաղը, որոնց համար անհրաժեշտ դրամական միջոցների հարցը մնում է դեռ օրակարգում՝ չնայած կոնկրետ Արարատ Միրզոյանի պարագայում գործ ունենք լավ պայմաններով ձևակերպված վարկի հետ, ինչը, իհարկե, մեջտեղից բոլորովին չի հանում թե՛ Միրզոյանի, թե՛ մյուս ՔՊ-ականների թաքուն պահվող միլիոնների հարցը:
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում հեղափոխությամբ ոչ մի էական բան չի փոխվել, երկրում փոփոխության չի ենթարկվել թալանի ավանդույթը, որը փորձում են կոծկել ներկայիս իշխանությունները՝ այդ թվում նաև նախկին օդիոզների խաթրին դիպչելով:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1569 անգամ