Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
2023-02-14 23:29:00

Հանրության կողմից սիրված «Հանրային Ձայն» հաղորդաշարի շրջանակներում, երեկ Վարդան Ղուկասյանը անդրադարձել էր Լոս Անջելեսում որոշ հայերի կողմից ծերերի խնամակալությունն անազնիվ բիզնեսի վերածելուն առնչվող խնդրին: Իրականում որոշ ծերանոցներ դարձել են բացահայտ թալանի միջոց՝ հատելով բոլոր գրված ու չգրված օրենքները:
USArmenianews.com-ը նույնպես խորամուխ եղավ խնդրին և կարող է իր կողմից հաստատել, որ «Հանրային Ձայն»-ում հնչեցված ահազանգը միանգամայն տեղին է ու ոչ չափազանցված:
Մասնավորապես՝ նման թալանչիական մի մեխանիզմի գլխին էլ կանգնած է Հասմիկ Մելքոնյանը՝ երաժիշտ Արամ Այրումյանի կինը, որ զուգահեռաբար տնօրինում է նաև ֆուրշետների կազմակերպմամբ զբաղվող ու սոցիալական ցանցերում ակտիվորեն գովազդվող «Musical Tables Catering»-ը՝ բավական լուրջ միջոցներ աշխատելով:
Այս ընտանիքն իրականում ընդամենը մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է ԱՄՆ:
Սկզբնական շրջանում Հասմիկ Մելքոնյանի ձեռքից բացի ճաշ եփելուց, ինչպես ասում են, ուրիշ ոչինչ չէր գալիս. ծերանոցների կամ բժշկական հաստատությունների թեմայից սա մղոններով հեռու էր և զբաղվում էր միայն վոկալով ու խոհանոցով: Ժամանակի հետ, սակայն, քեթրինգի Հասոյի սոցիալական ստատուսը փոխվեց. նա սկսեց շփվել միայն հարուստների հետ՝ փորձելով մարդկային արժեքների ոտնահարման ճանապարով «ծերերից ծաղկել»: Այսպիսի կասկածելի եղանակներով էլ իրենց համար ոտք լվացող ու եղունգ կտրող մի քավորկին ընտրեցին իրենց երեխաների համար, ով խալխի ոտքերը լվանալով էր կարողացել դրամագլուխ կուտակել, բանի տեր դառնալ՝ բացելով ծերանոցներ ու բժշկական հաստատություններ: Եվ ահա Հասմիկն էլ, գտնվելով ճարպիկ, սկսում է սրանց «երակ մտնել»՝ ժամանակի հետ մասնագիտանալով հիվանդ ու ծեր մարդկանց հաշվին լուրջ փողեր բռնելու գործի մեջ, որի շնորհիվ մի երկու տարվա մեջ երկրորդ տունը գնեցին:
Հարց.-Այդ ո՞նց, երբ մարդիկ տարիներով են ապրում Լոս Անջելեսում և անգամ մեկ տուն չեն կարողանում գնել:
Հասմիկ Մելքոնյան կարո՞ղ եք ասել տներ գնելու ձեր «բաղադրատոմսը»:
Իհարկե, չե՛նք զարմանա, եթե Վարդան Ղուկասյանի հաղորդումից անմիջապես հետո Հասմիկ Մելքոնյանի բարեխոսողները սկսեն լծվել բարձրաձայնված խնդիրների հերքման գործին՝ պնդելով, թե իբր Հասոյի վրա շառ են անում, բայց դե հասկանալի է, որ փաստերը հերքվում են միայն հակափաստարկներով, իսկ լեզվախաղերն այստեղ անօգուտ են գտնվում: Փաստերը Հասմիկ Մելքոնյանի դեմ են աշխատում՝ մատնելով նրա իրական դեմքը:
Օրինակ, անցած տարի North Hollywood-ում վարձակալել կամ ձեռք էին բերել մի տուն՝ այդտեղ խնամքի տակ վերցնելով 7-8 մեծահասակի: Լքված, անընտանիք մարդկանց թոշակները վերցնում են, ձևակերպում են որպես խնամակալ, տանում-դնում են տարբեր բժշկական հաստատություններում և այդ միջոցով ամսական կտրվածքով հազարավոր դոլարներ են աշխատում՝ ծերերին կերակրելով ինչով պատահի, ոնց պատահի, ինչի հետևանքով էլ նրանք հիվանդանում են, հյուծվում: 
Ստացվել էր այնպես, որ անցած տարի հիվանդներից մեկը զանգահարել էր 911, այնուհետև մեծահասակների կենտրոնի լիցենզավորման կենտրոն՝ բողոքելով պահման պայմաններից: Նշվել էր նաև, որ իրականում խնամակալներն իրենց սոված են պահում: Երբ լիցենզավորման կենտրոնից ստուգողներ հայտնվեցին, քանի որ անօրինական բիզնեսով էին զբաղվում, այն զարգացնում, հատուկ լիցենզավորման դեպարամենտը 14 օր ժամանակ տվեց՝ անմիջապես լիցենզավորվելու՝ հակառակ դեպքում սպառնալով փակել բիզնեսը (հենց սա էլ ապրիորի ապացուցում է, որ ցանկացած չքմեղանք չի կարող հիմնավոր դիտարկվել, քանի որ եթե ամեն ինչ մաքուր լիներ, արգելք չէր սահմանվի): Դրանից հետո սրանք արագորեն վաճառեցին այդ տարածքում գտնվող բիզնեսը , հետքերը մաքրեցին և ծերերի «խնամքը» շարունակեցին իրենց ընտանիքին պատկանող Granada Hills-ում գտնվող տանը: Հիմա, փաստորեն, այդ տանը ֆուրշետի բիզնեսին զուգահեռ զբաղվում են ծերերի վայ խնամքով: Փաստերով անլեգալ , առանց հարկ վճարելու ֆուրշետի բիզնեսի գործունեությունը կատարվում է այն նույն տանը, որտեղ մեկ այլ անկյունում ծերեր են պահվում: Հիմա կասեն՝ լկտի սուտ է...
Մի դեպք էլ ներկայացնենք հանրությանը Հասոյի քավորկնոջ` ոմն Լիաննա Մարտիրոսյանի ստոր արարքներից, ով նույնպես ունի ծերանոցներ և բժշկական հաստատություններ: 
Ուրեմն՝ սա մի տարեց կույր հիվանդ է ունենում իր ծերանոցում և քանի որ խնամքը դժվար է լինում, շորերը լցնում է ցելոֆոնե տոպրակի մեջ, նստեցնում է իր մեքենան, տանում է մեծ սուպերմարկետի պլազա, հիվանդին է մոտեցնում գնումների սայլակը որ բռնվի,ու կույրին անօգնական թողնելով՝ հեռանում: Այս անմարդկային վերաբերմունքից չբավարարվելով գնում է իր բժշկական հաստատություն և ուրախ-ուրախ պատմում՝ թե ինչպես ազատվեց կույր ծերունուց: Ցավալի է, բայց փաստ է: Էլի կասեն լկտի սուտ է, երբ ականջալուր են եղել վերջինիս աշխատողները՝ մասնավորապես բուժքույրերը:
 Անշուշտ, շատերն են ցանկանում միանգամից հարստանալ, ամեն մեկն էլ մի առաքելությամբ է այս աշխարհ գալիս, և, իհարկե, լավ ապրելու ձգտում ունեն բոլորը, սակայն հարստանալու միայն մեկ ընդունելի ձև կա՝ արդար վաստակը, իսկ բոլոր զարտուղի ճանապարհները արդարացիորեն դատապարտելի են դիտարկվում: Բայց  ֆուրշետի հայտնի Հասմիկը, ինչպես հասկացաք, չունի կարմիր գծեր և երբեք դեմ չի եղել  մարդկանց կյանքի ու առողջության հաշվին փող կուտակելու անբարո պրակտիկային: Բացի դա՝ Հասմիկը  նաև ճանաչված ու սիրված մարդկանց հասցեին շատ  հաճախ լուտանքներ է թափում, ափռ-ցփռ ռեխը բացում,  նույնիսկ մարդկանց վարկաբեկում, որոնց հետ  անգամ հաց է  կիսում:  Անամոթաբար մարդկանց հացին վայիս է լինում, ում առհասարակ չի  էլ ճանաչում:  Ընդ որում, ինպես նշվեց, տեղի հայերից միայն Հասմիկ Մելքոնյանը չէ, որ զբաղվում է տարբեր ազգությունների պատկանող ծերերի խնամքով, բայց նա այն բացառիկ «խնամակալն» է, ում վատ համբավն իրենից առաջ է ընկնում՝ ի տարբերություն մյուսների:
Կարևոր է նաև արձանագրել այն, որ Հասմիկ Մելքոնյանին բիզնեսի անօրինականության կոծկման հարցում օգնում է նրա ադդեցիկ քավորկինը, որ ցանկության դեպքում գործ է սարքում սոցիալական աշխատողների, բուժքույրերի գլխին՝ «անանիմկաներ» ու բողոքներ հղելով ուզած մեկի դեմ: Նման մեթոդներով քավորկնոջն ու նրա հովանավորյալին հաջողվում է կոծկել սեփական բիզնեսի էությունը՝ շարունակելով «կթել» ծերերին. մի հիվանդից ամսական կտրվածքով քամում են հազարավոր դոլարներ՝ կորզելով մարդու թոշակը, ձևակերպելով խնամակալ, բժշկական տարբեր ծառայությունների մեջ դնելով: Ի դեպ՝ սրա քավորկինը համայնքում միշտ իր մրցակիցներին շանտաժի է ենթարկում՝ տարածելով, որ իր դեմ խաղ չկա, քանի որ ինքն ու իր քույրը US. D.O.J-ի անդամ են (ԱՄՆ արդարադատության վարչություն) հայերենով ասած գործ տվող, Աշխենն էլ՝ վկա: 
Մենք, ներկայացնելով սույն նյութը, որևիցե անձնական խնդիր չունենք ճաշ եփող, ծերերին անօրինական խնամքով զբաղվող Հասմիկ Մելքոնյանի հետ: Այս ամենն ընդամենը շատ չնչին «հայլայթներն» են, ոչ ամբողջական նկարագիրն է այն ամենի, ինչ որ Վարդան Ղուկասյանը բարձրայնել է «Հանրային Ձայնով»: Պարզապես «USArmenianews.com»-ն իր կողմից ևս հաստատում է պարոն Ղուկասյանի կողմից բարձրաձայնված խնդիրն ու մանտնանշում առկա խնդիրները, իսկ եթե Հասմիկ Մելքոնյանն ու յուրայինները փորձեն չքմեղանալ՝ միջնորդներ ու բարեխոսներ գտնելով, մենք ստիպված կլինենք ձայնագրություն հրապարակել՝ նյութ, որտեղ Հասմիկ Մելքոնյանի քավորկինը ներկայացնում է սանիկների նկարագիրը, վարքագիծն ու գործարար շարժի նյուանսները՝ կապված փակված բիզնեսի հետ: Այդ ձայնագրությունը վերջ կդնի ոչ միայն Հասմիկ Մելքոնյանի ծերանոցային բիզնեսին, այլև կգուժի «Մյուզիքլ Թեյբլզ Քեթրինգի» ավարտը՝ չնայած մենք բնավ նման նպատակ չենք հետապնդում: Ուղղակի քայլ անելուց հիշեք,որ միշտ կգտնվի այն ուժը, որը կտա արժանի հարված՝ ի հայտ բերելով ստերի ու կեղծիքի շարանը՝ Օրենքի ուժով:
Հայտնի ճշմարտություն է այն, որ նա է ամենավտանգավորը, ով իր սրտում չունի Աստվածավախություն: Օրինակ՝ քեթրինգի Հասոն պատկանում է հենց նմանատիպ մարդկանց տեսակին: Վկան, նրա՝ Աստծո ու սեփական զավակների անունով սուտ երդվելն է, երբ պնդում էր, թե իբր մարդկանց հացը չի կտրում, մարդկանց մասին չի չարախոսում, այնինչ հենց մեր ձեռքի տակ եղած փաստերը՝ ի դեմս ձայնագրութան, հակառակի մասին են վկայում: Մնում է հուսալ, որ գոնե Հասոյի ամուսինը խելքի կբերի կնոջը՝ նրան բացատրելով, որ չկա գաղտնիք, որ չբացահայտվի ու թաքուն բան, որ ի հայտ չգա:
Ուղղակի մարդկանց հետ հաց կիսելուց հետո նույն մարդկանց վարկաբեկելուց կամ հացը կտրելուց առաջ լավ կլինի, որ Հասմիկ Մելքոնյանը հիշի, թե ինչ գործունեությամբ է զբաղվում, հիշի, որ դա կունենա լրջագույն հետևանքներ. կկտրվի ոչ միայն իր, այլև իր գերդաստանի հացը: Վե՛ր ընկեք հանգիստ ձեր տեղն ու ձեր յուղով տապակվեք:
Հուսանք՝ խելացի կգտնվեք, և երկրորդ հրապարակման անհրաժեշտություն չի զգացվի, ձեզ համար վտանգավոր ձայնագրությունը չի հանրայնացվի:
Առայժմ այսքանը:
Այս նյութը դիտել են - 102414 անգամ