Որտեղի՞ց Գագիկ Մելքոնյանին այդ միլիոնները. ձախողված հեղափոխություն2023-02-17 11:25:00
Օրերս սոցցանցերում հայտնվել էր ՔՊ-ական պատգամավոր, գեներալի զինվորական կոչմամբ Գագիկ Մելքոնյանի նոր շքեղ առանձնատան լուսանկարները, որոնք հատկապես իշխանամետ զանգվածի համար իսկական շոկ էին դարձել, քանի որ նույնիսկ ՔՊ-ական իշխանության ամենամոլի երկրպագուներն են դժվարացել բացատրել, թե որտեղից Մելքոնյանին այդ միլիոնները:
Ինքը՝ Մելքոնանը,առայժմ չի մեկնաբանել սոցցանցերում տեղ գտած նյութերը՝ պահպանելով խորհրդավոր լռություն:
Փաստը, որ լուսանկարները ցնցել են շատերին՝ առաջ բերելով միանագմայն տրամաբանական ու օրախնդիր հարցեր, չի կարող տարօրինակ դիտարկվել, քանի որ Մելքոնյանը հանդիսանում է մի թիմի անդամ, որի պարագլուխը ընդամենը մի քանի տարի առաջ հեղափոխական հրապարակներում բոլորովին հակառակ տրամաբանությամբ հյուսված խոստումներ էր հնչեցնում՝ հավաստիացնելով, որ իր թիմի անդամ չի կարող դառնալ մեկը, որը կարող է կասկածվել կոռուպցիոն գործարքների մեջ:
Ընդ որում՝ ամենահետաքրքիրն այն է, որ նմանատիպ հայտարարություններ են հնչում նաև այսօր, ասենք՝ կառավարության նիստերում:
Ժամանակին իշխանական քարոզչամեքենան Մանվել Գրիգորյանին սևացնելու նպատակով ակտիվորեն տարածում էր մի առանձնատան լուսանկար՝ պետության կողմից դրա բռնագրավման մտայնությամբ: Ապրիորի պնդում էին, որ այն կառուցվել է «թալանված» փողերով: Հիմա Մելքոնյանը կարո՞ղ է հիմնավորել կամ մատնացույց անել, թե որտեղի՞ց իրեն նման առանձնատան կառուցման համար անհրաժեշտ միլիոնավոր դոլարները, աշխատավարձի՞ց է քիչ-քիչ հետ գցել, թե՞ Արարատ Միրզոյանի նման սա էլ է վարկով տուն կառուցել՝ մանրից փակվելու հույսով:
Ինչպես հայտնի է, ՊՆ նախկին մասնաշենքից բռնի ուժով վտարվել են հայրենիքի պաշտպանության գործում ուղղակի ավանդ ունեցող մարդիկ ու նրանց ընտանիքները: Պետությունը, հաշվի չառնելով ոչինչ, այդ մարդկանց դուրս է հանել ձմեռվա կեսին՝ նրանց բախտի քմահաճույքին թողնելով:
Որքանո՞վ է բարոյական Մելքոնյանի առանձնատան ֆոնին այս տեսարանը, որքանո՞վ է այս իրավիճակը նպաստում քաղաքացի-պետություն խզված փոխվստահության վերակագնմանը:
Մի կողմից՝ ՔՊ-ականները շքեղ տներ ու ապարանքներ են «վարկով» կառուցում, գնում, մյուս կողմից՝ ազգանվեր հայրենասերները չորս պատ են մուրում, բայց թուքումուր ուտում, պետութան կողմից անտեսվում:
Սա՞ է «նոր Հայաստանի» դեմքը, սրա համա՞ր էին մարդիկ հեղափոխություն անում, ընդամենը գումարելիների տեղերը փոխելո՞ւ, որից գումարը չի փոխվում…
Խաբվել է ամբողջ ազգն ու կերել ՔՊ-ականների կուտը՝ ինքն իր գլխին համազգային աղետ բերելով:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 726 անգամ