Լսի՛ր Սասուն, էդ Հ1-ի հնչող «տու -տու»- ներն ու անձնական վիրավորանքները հազարապատիկ վերադարձնում եմ քեզ. Է.Շարմազանով2023-02-17 11:51:00
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սասուն Միքայելյանի Հ1-Ի եթերում իր մասին հնչեցրած մտքերին․
Լսիր Սասուն, եթե չապացուցեցիր, որ Շարմազանովն ասել է դու 44-օրյա պատերազմում չես գնացել Արցախ , ուրեմն դու վերջին անբարոյականն ես։
Լսո՛ւմ ես, արա։
Հիմա հաստատում ու կրկնում եմ հունվարի 28-ի ասածսներս բառացի։
Եթե Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչու՞ ես մինչեւ 2008-ի փետրվար մնացել ՀՀԿ խորհրդի անդամ ու առաջադրել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում։
Բանակ ծառայելն էլ «մատի փաթաթան» մի սարքի,այ կապիտուլյանտի զինակից։
Նիկոլդ բանակ ծառայե՞լ է, որ գերագույն հրամանատար ես «պրիզնատ» եկել։
Թե մարշալ Վասիլեւսկին է՝ վրեքներս խաբար չկա։
Ու մի բան էլ ,արա։
Էդ Հ1-ի հնչող «տու -տու»- ներն ու անձնական վիրավորանքները հազարապատիկ վերադարձնում եմ քեզ։
Այս նյութը դիտել են - 2034 անգամ